Ռուսական ավիացիան ոչնչացրել է Պոկրովսկոեի հիմնական կամուրջը (Տեսանյութ, Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը ոչնչացրել է Դնեպրոպետրովսկի հարավում` մատակարարումների առանցքային հագույցի` Պոկրովսկոե քաղաքի հատվածում Վովչյա գետի վրայով անցնող կամուրջը։ Ուկրաինական ուժերն այն օգտագործում էին Պոկրովսկոե հարավային ուղղությամբ իրենց ուժերին սնունդ և զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև ռոտացիաներ իրականացնելու համար։
Առհասարակ, Պոկրովսկոյեից հարավ` Գուլյայպոլեի ճակատում ուկրաինական ուժերի դրությունը շարունակում է վատթարանալ աչքի առաջ: Ռուսները գրավել են հերթական բնակավայրը` Նովոալեքսադրովկան եւ գրոհում են Գայը: Դրանով, ռուսական ուժերը Պոկրովսլկոյեից արդեն մոտ 5 կմ-ի վրա են: Ընդ որում, Գայից հետո այլեւս չկան բնակավայրեր, որոնցից ուկրաինական ուժերը կկարողանային կառչել` պաշտպանություն կազմակերպելու համար: Պոկրովսկոյեի կամրջի ոչնչացումը, ինչ խոսք, մեծապես կնպաստի հետագա առաջխաղացմանը:

