ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ՕԳՏԻՆ Է

Վերլուծություն

Այս­պի­սով, տե­ղի ու­նե­ցավ Թրամ­փի եւ նա­խա­գահ Սիի սպաս­ված հան­դի­պու­մը, ո­րը, են­թադր­վում էր, որ պետք է մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան տա: Ա­մեն դեպ­քում, ա­մե­րիկ­յան կողմն ակ­տի­վո­րեն սպա­սում եւ նա­խա­պատ­րաստ­վում էր դրան, ին­չի ակ­նարկ­նե­րից մեկն էլ Թ­րամ­փի բազ­մա­թիվ հայ­տա­րա­րութ­յուն­ներն էին: Թե կհան­դի­պեմ «հին ըն­կե­րոջս», միան­գա­մից բո­լոր հար­ցե­րը կկար­գա­վո­րենք:

Հան­դի­պե­ցին, բայց թե ինչ հասց­րին կար­գա­վո­րել, մնաց հար­ցա­կան: Հան­դի­պու­մից հե­տո նա­խա­գահ­նե­րը հա­մա­տեղ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­ններ չհնչեց­րին, ին­չը սո­վո­րա­բար ըն­կալ­վում է ակ­նարկ, որ ծան­րակ­շիռ ա­սե­լիք չկա: Հա­ջոր­դը` հան­դիպ­ման ժա­մա­նա­կա­ցույցն է։ Սի Ց­զին­պինի եւ Թ­րամ­փի քննարկ­ված հար­ցե­րի շրջա­նա­կը ա­ներ­եւա­կա­յե­լի լայն էր։ Եվ հար­ցերն ի­րենք շատ բարդ են եւ պա­րու­նա­կում են բազ­մա­թիվ նրբե­րանգ­ներ (հատ­կա­պես եր­կու գեր­տե­րութ­յուն­նե­րի միջեւ տնտե­սա­կան մրցակ­ցութ­յու­նը)։ Սա­կայն հան­դի­պումն ինք­նին տեւեց ըն­դա­մե­նը 1 ժամ 40 րո­պե։ Այդ ըն­թաց­քում հնա­րա­վոր էր միայն կար­ծիք­ներ փո­խա­նա­կել եւ լ­սել միմ­յանց դիր­քո­րո­շում­նե­րը, բայց ոչ ման­րա­մասն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել: Մեկ կամ եր­կու հար­ցով՝ մի­գու­ցե: Այ­սինքն, հիմ­նա­կան օ­րա­կար­գը մնում է չլուծ­ված:

Վեր­ջա­պես, փաս­տը, որ Թ­րամ­փը հան­դի­պու­մից հե­տո նստեց իր ինք­նա­թի­ռը եւ հե­ռա­ցավ, իր հեր­թին է շատ բան խո­սում: Այս այ­ցի պաշ­տո­նա­կան նպա­տակն ա­մե­նե­ւին էլ նա­խա­գահ Սիի հետ հան­դի­պու­մը չէր, այլ՝ Ա­սիա-­Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան երկր­նե­րի հա­մա­ժո­ղո­վը: Հե­ռա­նա­լով, Թ­րամ­փը նաեւ այդ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցութ­յուն չու­նե­ցավ. այդ­քան նեղսր­տա՞ծ էր:

Ամեն դեպ­քում, հան­դիպ­ման մա­սին ԱՄՆ նա­խա­գա­հը ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րեց, ո­րոնք ո­րո­շա­կի մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում են: «Մենք Չի­նաս­տա­նի նա­խա­գահ Սիի հետ եր­կար խո­սե­ցինք Ուկ­րաի­նա­յի մա­սին (այ­սինքն, 100 րո­պե տե­ւած հան­դիպ­ման ժա­մա­նակ հատ­կա­պես այդ մա­սի՞ն են եր­կար խո­սել- Հեղ.)։ Մենք միա­սին կաշ­խա­տենք ինչ-որ բա­նի հաս­նե­լու հա­մար: Մենք հա­մա­ձայն ենք, որ եր­կու կող­մերն էլ մար­տի մեջ են։ Եր­բեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն, կար­ծում եմ։ Դա խե­լա­գա­րութ­յուն է։ Բայց նա մեզ օգ­նե­լու է, եւ մենք միա­սին կաշ­խա­տենք Ուկ­րաի­նա­յի հար­ցում։ Մենք ա­վե­լին չենք կա­րող ա­նել… Ա­վե­լին, մենք նույ­նիսկ գու­մար ենք վաս­տա­կում դրա­նից, չնա­յած չեմ ու­զում դրա մա­սին խո­սել, շա­հույթն ինձ հա­մար կար­եւոր չէ այս դեպ­քում։ Բայց, գի­տեք, մենք զենք ենք մա­տա­կա­րա­րում ՆԱՏՕ-ին։ Ն­րանք այն գնում են լրիվ գնով։ Այ­նու­հետեւ նրանք դրանք փո­խան­ցում են ում ու­զում են, բայց կար­ծում եմ՝ հիմ­նա­կա­նում Ուկ­րաի­նա­յին։ Մենք քննար­կել ենք այս ա­մե­նը։ Մենք միա­սին կաշ­խա­տենք՝ փոր­ձե­լով վերջ դնել Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի միջեւ պա­տե­րազ­մին»։

Ա­պա նաեւ. «Չի­նաս­տա­նը եր­կար ժա­մա­նակ է, ինչ նավթ է գնում Ռու­սաս­տա­նից. այն բա­վա­րա­րում է Չի­նաս­տա­նի կա­րիք­նե­րի զգա­լի մա­սը… Բայց մենք ի­րա­կա­նում նավ­թի մա­սին չքննար­կե­ցինք։ Մենք խո­սե­ցինք այս պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հա­մա­տեղ ջան­քե­րի մա­սին։ Դա չի ազ­դում ո՛չ Չի­նաս­տա­նի, ո՛չ էլ մեզ վրա»։

Այս­պի­սով, Թ­րամփն ար­դեն ի­րեն ուկ­րաի­նա­կան թե­ման կար­գա­վո­րո­ղի մո­նո­պո­լիստ չի՞ հա­մա­րում՝ պատ­րաստ լի­նե­լով կար­գա­վոր­ման ողջ փառ­քը կի­սել Սիի հետ: Սա հաս­տատ նրան յու­րա­հա­տուկ չէ՝ ինչ-որ մե­կի հետ փա­ռա­բա­նում կի­սե­լը: Ա­վե­լին, Թ­րամ­փը նաեւ հաս­նում է մտքին, թե լավ, թող մի ո­րոշ ժա­մա­նակ էլ կռվեն, ե­թե ու­զում են, բայց մեկ է, Ուկ­րաի­նա­յին ու­ղիղ զենք չի վա­ճա­ռի, իսկ Չի­նաս­տա­նից չի պա­հան­ջի ռու­սա­կան նավ­թից հրա­ժար­վել: Ս­րա­նից հաս­տատ ո´չ Զե­լենս­կին եւ ո´չ­ էլ եվ­րո­պա­ցի­նե­րը չեն ու­րա­խա­նա:

Բայց տես­նես ի՞նչ փաս­տարկ­նե­րով է Սին Թ­րամ­փին պա­հել այդ դաշ­տում: Չ­նա­յած, կա­րե­լի է հաս­կա­նալ. Մոսկ­վան օ­րերս տե­ղե­կաց­րեց, որ հենց Թ­րամփն էր Ո­ւիտ­կո­ֆի մի­ջո­ցով ա­ռա­ջար­կել կար­գա­վոր­ման մե­խա­նիզմ, ո­րը են­թադ­րում էր, որ ուկ­րաի­նա­կան կող­մը կհանձ­նի Դոն­բա­սը: Չ­հանձ­նե­ցին, ու հի­մա այն հարցն է, թե Թ­րամփն այդ ինչ­պե՞ս էր նման ա­նի­րա­կա­նանա­լի ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նում, ե­թե չի կա­րո­ղա­նում ան­գամ Զե­լենս­կու վրա ազ­դել:

Եվս մեկ դրվագ: Թ­րամ­փը նաեւ հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է կի­սով չափ կրճա­տել (մինչեւ նվա­զա­գույ­նը) չի­նա­կան ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման մաք­սա­տուր­քե­րը (20%-ից մինչեւ 10%, ո­րը բո­լոր երկր­նե­րի հա­մար նվա­զա­գույն մաք­սա­տուրքն է)։ Եվ այս ա­մե­նը են­թադ­րա­բար այն պատ­ճա­ռով էր, որ «նա­խա­գահ Սին» կքննար­կի, թե ինչ­պես կրճա­տել «ֆեն­տա­նի­լի» (ո­րը նաեւ օգ­տա­գործ­վում է թմրան­յու­թեր ար­տադ­րե­լու հա­մար) հոս­քը Մեք­սի­կա։ Ոչ թե դա­դա­րեց­նել այն, ինչ­պես Թ­րամ­փը ցան­կա­նում էր, այլ մտա­ծել՝ «ինչ կա­րե­լի է ա­նել»: Բա ո՞ւր մնաց Չի­նաս­տա­նի դեմ 500 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քե­րի սպառ­նա­լի­քը: Թե՞ Թ­րամ­փին մեղ­մո­րեն բա­ցատ­րե­ցին, թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե ԱՄՆ-ի ներ­կա ֆի­նան­սա­կան բարդ վի­ճա­կում հան­կարծ Պե­կի­նը ո­րո­շի շու­կա հա­նել իր ու­նե­ցած ա­մե­րիկ­յան ար­ժեթղ­թե­րը:

Այլ կերպ ա­սած, Չի­նաս­տա­նը հան­դի­պու­մից ստա­ցավ այն, ինչ ու­զում էր։ Մինչ­դեռ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ստա­ցավ միայն չի­նա­կան խոս­տում­ներ՝ քննար­կել Թ­րամ­փի ու­զա­ծը: Բայց նաեւ, խու­սա­փե­լով ա­վե­լորդ մեկ­նա­բա­նութ­յու­նն­երից, նա­խա­գահ Սին Թ­րամ­փին ի­մաս­տուն կեր­պով թույլ տվեց նրան փրկել իր դեմ­քը, այ­սինքն, հիմ­նա­կան բա­նակ­ցութ­յու­ննե­րը դեռ առ­ջե­ւում են: Պետք է նախ գլուխ հա­նել բա­նակ­ցութ­յու­ննե­րի հիմ­նա­կան թե­մա­յից՝ ուկ­րաի­նա­կան խնդրից:

https://iravunk.com/sim/?p=326655&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ