«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գժական, հունից դուրս եկող Նիկոլը ավելի անկեղծ էր ու բնական, քան այսօրվա՝ կեղծ հանդարտության շիրմայի տակ թաքնված Նիկոլը․ Աղազարյան

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ ամեն առավոտ «սրտիկներ է ուղարկում» քաղաքացիներին՝ տարբեր երգերի ներքո։ Ոմանց դա հաճելի է՝ ասում են, որ անմիջական է։ Ոմանք էլ կարծում են, որ երկրի ղեկավարին հարիր պահվածք չէ։ Օրերս էլ սրտիկներին, երաժշտությանը ավելացրեց ց դեղին վարդ, որը տեղադրեց կոստյումի կրծքային գրպանում։

Ի՞՞նչ հոգեվիճակում է իրականում Փաշինյանը, փորձել ենք հետաքրքրվել նրան լավագույնս ճանաչող, նրա նախկին թիմակից, անկախ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով այսպես ներկայացրեց․

-Սա Փաշինյանի նոր կերպարին բնորոշ կեղծ ժեստերից մեկն է։ Այսպես ասեմ էն գժական, հունից դուրս եկող Նիկոլը ավելի անկեղծ էր ու բնական, քան, այսպես կոչված, կեղծ հանդարտության շիրմայի տակ թաքնված Նիկոլը։  Նա իրականում փորձում է իրեն ներկայացնել, որպես հայ ժողովրդի Մովսես, ով երկար տառապանքից հետո իր ժողովրդին խաղաղության հանգրվանին է հասցրել, իբր նա էլ վայելում է այդ մեծագույն հանգստությունը։  Այն ինչ այս ամենը խամբկանք է, զգոնությունը թուլացնելու մեթոդ հետագա շատ վտանգավոր քայլեր կատարելու համար։

-Լավ, իսկ Փաշինյանը՝ ինքը, ըստ Ձեզ հավատում է այդ խաղաղությանը ներքուստ։

-Այո, ինքը հավատում է, որովհետեւ ինքը արդեն փորձ ունի իրական խաղաղություն հաստատելու՝ երկիրը թշնամուն տալու գնով։ Օրինակ, Արցախում ինչքան ժամանակ է կրակոց չկա, ինչքան ժամանակ է, որ Արցախում խաղաղություն է հաստատվել, ու այդ խաղաղությունը հաստատվել է Փաշինյանի անմիջական ջանքերի շնորհիվ։ Հետեւաբար, ակնհայտ է նույն այդ մոդելի խաղաղությանն է գնում Փաշինյանը Հայաստանի մասով։ Աիսինքն , այո, խաղաղություն կարող է լինել, պատերազմ առհասարակ, բայց դա Հայոց պետականությունը զոհելու գնով։ Էն որ մարդը ուզում է ինքնասպանություն գործի ամենատարածված ձեւը որն է՝ մտնում է տաք վաննայի մեջ ու երակները կտրում, հիմա Նիկոլն է ժողովրդին դնում այդ վիճակի մեջ։ Կանցնի 5-6 տարի մի երիտասարդ ընտանիք հիփոթեքով ձեռք բերած բնակարանը կծախի ադրբեջանցուն մի կլորիկ գումարով ու հետն էլ շնորհակալություն կհայտնի Փաշինյանին, որ իր շնորհիվ իրենք իրենց բնակարանը եռակի բարձր գնով վաճառեցին ու հիմա էլ գնում ենք ասենք՝ Լոնդոն բնակության։ Այ այդ խաղաղությանն է գնում նա։ Այսինքն ադրբեջանիցների երազանքի Էրմենիստանին ենք գնում, եթե այս կերպ շարունակվի։ Եկեղեցու դեմ պայքարն էլ հենց այս տրամբանության մեջ, նա ուզում է նոր եկեղեցի կառուցել, իր երազանքի 4-րդ հանրապետության եկեղեցին։

-Այս իշխանությունների վերընտրվելու հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ բարձր, եթեընդդիմությունը չմիավորվի։ Եվ այդ միավորումը չպետք է լինի մեխանիկական պետք է առաջանան մի քանի դաշինքներ, եւ այդ դաշինքները իրենց հերթին ստեղծեն միասնական ճակատ, որովհետեւ այդ դաշինքներից մի քանիսին Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հանելու ընտրապայքարից, որպեսզի մնացած դաշինքները կարողանան այդ միասնական ճակատը տանեն անեն։ Հակառակ պարագայում այս արհավիրքի դեմն առնել չի լինի վստահեցնում եմ Ձեզ։ 

-Լավ, պարոն Աղազարյան, իրականում Փաշինյանը 2018-ին, երբ գալիս էր իշխանության այս սրա համար էր գալիս, ինչին այսօր ականատես եղանք, թե նրան շեղեցին ընթացքում, եթե այո, ապա՝ ո՞վ կամ ովքե՞ր։

-Եթե շարունակի այն գործընթացը, որն իրականացնում է հիմա, ապա ես կասեմ, որ ես խաբնվել եմ եւ 2018թ-ի բոլոր խոստումները եղել են լավ շիրմայի տակ թաքնված ստեր։ Տեսեք, եթե օգոստոսի 8-ով առաջացած մարտահրավերները ճիշտ չկառավարելու դեպքում կվերանա Հայոց պետականությունը, հիմա մենք եզարագծին ենք։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան