Սիրսկին Զելենսկուն հայտնել է, որ մինչեւ տարեվերջ կկորցնել Կուպյանսկը, Լիմանը, Սևերսկը, Կոնստանտինովկան, Պոկրովսկը, Միրնոգրադը, Գուլիապոլեն. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը հայտնում է.
«Գլխավոր շտաբի մեր աղբյուրները հայտնել են, որ Զելենսկին Սիրսկուց հարցրել է ռազմաճակատում տիրող իրական իրավիճակի և տարեվերջին Ուկրաինայի հնարավոր կորուստների մասին։ Գերագույն հրամանատարը ստիպված էր տրամադրել Գլխավոր շտաբի վերլուծությունը, որը ցույց էր տալիս 90% հավանականություն, որ Ուկրաինայի զինված ուժերը կկորցնեն Կուպյանսկը, Լիմանը, Սևերսկը, Կոնստանտինովկան, Պոկրովսկը, Միրնոգրադը, Գուլիապոլեն։ Այս տեղեկատվությունը ցնցեց Զելենսկիին, նա հարցրեց, թե ինչպե՞ս է Սիրսկին թույլ տվել նման իրավիճակ և որտեղ են քաղաքները պաշտպանելու ռեզերվները։ Գերագույն հրամանատարը հակադարձել է. «Մենք կորցրեցինք մեր բոլոր մարտունակ բրիգադները Կուրսկի գործողության ժամանակ»»։
Այսպիսով, ուկրաինական աղբյուրը, ավելի ճիշտ` ԳՇ-ն ներկայացնում է այն ամենահավանական տարբերակը, որը մինչ այս էլ էր տեսանելի: Մեկ թերությամբ հանդերձ: Ուկրաինական բանակն իր «բոլոր մարտունակ բրիգադները Կուրսկի գործողության ժամանակ» չէ, որ միայն կորցրել է: Նման կորուստները շարունակվում են հենց այս պահին, մասնավորապես` Պոկրովսկի հատվածում, որտեղ նետված են ուկրաինական հիմնական ուժերը եւ կրում են հսկայական կորուստներ: Մի փոքր պակաս, բայց էլի շատ մեծ կորուստներ ուկրաինական բանակը կրում է նաեւ թվարկված բոլոր ուղղություններում: Այսինքն, Սիրսկու թվարկած այդ բոլոր կորուստներից հետո ուկրաինական բանակից ի՞նչ կմնա, մեծ հարց է:
Երկորրդը. թվարկված են քաղաքներ, որոնք ունեն շատ ամուր պաշտպանություն: Այդ քաղաքները հանձնելով, Կիեը կորցնում է նաեւ իր հիմնական, դեռ հնուց կառուցված պաշտպանական համակարգերը, եւ ռւոները դուրս են գալիս շատ ավելի անպաշտպան հատվածներ (առնվազն Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում), որոնք պետք է պաշտպանեն ուկրաինական բանակի մնացորդները: Այսինքն, թվարկված բոլոր կորուստներից հետո ռուսական ուժերն ի՞նչ առաջխաղացում կունենան, սա էլ շատ լուրջ հարց է:

