Ռուսական ուժները մտել են Սևերսկի հարավային ծայրամասեր. քաղաքը շրջապատվում է (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել Սևերսկի հարավային ծայրամասեր: Ռուսները նաեւ քաղաքի արեւելքում եւ հյուսիսում են, բայց դեռ չեն սկսում քաղաքի զանգվածային գրոհը:
Այն իմաստով, որ Սեւերսկի հարավային թեւ դուրս գալով հանդերձ, ռուսական ուժերն այստեղ հյուսիսից շրջանցել են նաեւ այս ուղղությունից քաղաքը պաշտպանող Զանովկան բնակավայրը` միաժամանակ հարվածելով Սվյատո-Պոկրովսկոեին: Սրանք գրավելու դեպքում կփակվեն հարավից Սեւերսկ տանող բոլոր ուղիները:
Հյուսիսային ուղիները եւս փակ են: Նախ, Լիման տանող ճանապարհն ամբողջ երկայնքով ռուսների հարվածի գոտում է: Բացի այդ, ռուսական ուժերն արդեն հարավային թեւից մտել են Լիման (Քարտեզ 2):
Այդպիսով, սպասվում է Սեւերսկի շրջապատումը, որից հետո արդեն, եթե ուկրաինական ուժերը չշտապեն լքել ամրոցի վերածված այդ քաղաքը, կսկսվի քաղաքի գրոհը:

