Ծանրամարտի ԵԱ. Տիգրան Կարապետյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԱլբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ (145+176) արդյունքով դարձավ առաջնության չեմպիոն, ինչպես նաև սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ։

