Հայաստանը 250 միլիոն դոլարի վարկ կվերցնի՝ արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար

Հասարակություն

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 30-ի նիստում 250 մլն դոլար նոր վարկային համաձայն ագրի հավանություն կտա։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Կառավարությունը նշում է՝

Ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ծրագրի իրականացման տեմպերն ու ծավալները՝ նպատակահարմար ենք համարում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրումը։

Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև նախատեսվող «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի Նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են՝

-Վարկի գումար` 250.0 մլն ԱՄՆ դոլար,
-Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2030թ.,
-Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
-Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.8% մարժա: Հաշվի առնելով 29.09.2025թ. ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը՝ 4.13%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.93%,
-Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
-Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
-Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.12.2035թ-ից մինչև 15.06.2052թ.,
-Վարկի ժամկետը 27 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի,
-Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետևյալ փոփոխությունները`
-փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված և չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,
-փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
-վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում