Մադուրոյին առևանգելու ԱՄՆ-ի փորձը ձախողվել է. Associated Press
ՄիջազգայինՄադուրոյն առևանգելու ԱՄՆ-ի փորձը ձախողվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ գործակալները փորձել են կաշառել նախագահի օդաչուին՝ առաջարկելով նրան մեծ գումարներ՝ ինքնաթիռի կուրսը փոխելու և Մադուրոյին անվտանգության ծառայություններին հանձնելու համար: AP-ի փոխանցմամբ՝ օդաչուն հրաժարվել է և արգելափակել է գործակալի հետ կապը:
ԱՄՆ իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել Associated Press-ի հաղորդագրությունը:

