Նիկո՛լ, առյուծից առյուծ է ծնվում. Արմինե Սնդոյան
Ներքաղաքական«Վստահ եմ, որ մեր ազգի մեծ մասը, ինչպես նաեւ ՔՊ-ի «ուսապարկերը» տեղյակ չեն Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կյանքի մի շատ կարեւոր փաստից։ Այս պատմությունը իմանալով՝ նախ մենք՝ հայերս, կարող ենք վստահ լինել, որ քանի դեռ մեր կաթողիկոսը Գարեգին Վեհափառն է, ուրեմն՝ մենք հանգիստ կարող ենք լինել, որ մեր եկեղեցին ամուր ձեռքերում է։ Չնայած, որ առաջին հերթին ՀԱԵ-ն անմիջապես Աստծո Սուրբ աջի տակ է։ Իսկ «ուսապարկերն»՝ իրենց փոքրիկ առաջնորդի հետ, պետք է վստահ լինեն, որ իրենց բռնած գործն իսկզբանե տանուլ տված է։
1921թ-ին ծնվել է Գարեգին Վեհափառի հայրը՝ Գրիգոր Ներսիսյանը։ Գրիգոր պապին (այդպես են իրեն դիմել բոլոր ճանաչողները) դեռ երեխա տարիքից եղել է աստվածահավատ եւ աստվածապաշտ, մինչեւ իր կյանքի վերջին օրն ապրել է Աստծո խոսքը քարոզելով։ Գրիգոր պապին տեսել է 1937թ-ի ռեպրեսիաները հոգեւորականների եւ հավատացյալների նկատմամբ։ Գրիգոր պապին թողնելով իր հարազատ Ապարանը՝ տեղափոխվել է Էջմիածին, որպիսզի իր երիտասարդ ընտանիքի հետ պատարագներին ներկա լինի Մայր Աթոռում։ Գրիգոր պապիկին ճանաչողները պատմում են, որ ամեն կիրակի անգամ բարուրի երեխաները ձեռքին նա իր ընտանիքով բաց չի թողել ոչ մի պատարագ։ Գրիգոր պապիկի վեց երեխաները բարուրի տարիքից մինչ օրս ներկա են Սուրբ եւ Անմահ պատարագներին։ Նրա երեխաները, երբ առաջին քայլերն են արել, պատարագի օրերին չոչ անելով են մտել Մայր տաճար։ Գյուղացիները պատմում են, որ բոլորը գիտեն՝ Գրիգոր պապին կիրակի օրը նվիրում էր Աստծուն եւ ընտանիքով ներկա լինում պատարագներին, իսկ շաբաթվա մյուս օրերը գյուղացիներին, բարեկամներին Աստծո խոսքն էր քարոզում։ Եվ այս ամենը Սովետական միության ժամանակներում, որտեղ արգելված էր Աստծո խոսքը տարածելը։ Որտեղ հետապնդվում, բանտարկվում կամ սպանվում էին հոգեւորականներ, ճիշտ հայաստանյան ներկա օրերի նման։
Գրիգոր պապին հանուն իր հավատի առ Աստված՝ անցել է շատ դժվար ու անհավանական դաժան օրերի միջով։ Նրան հետապնդել եւ ձերբակալել է НКВД-ն։ Նրան ձերբակալել է ԿԳԲ-ն։ Տեղյակ մարդիկ լավ գիտեն, թե НКВД-ն եւ ԿԳԲ-ն ինչ տեսակ կտտանքների էր ենթարկում իրենց նկուղներում մարդկանց։ Բայց Գրիգոր պապիկին, ոչ մի տանջանք չկոտրեց, անգամ փորձելով ձայնալարերն այրել՝ նրան չլռեցրեցին, նա շարունակում էր Աստծո խոսքը քարոզել եւ ընտանիքով ներկա գտնվել Մայր Աթոռում մատուցած պատարագներին։
Նիկո՛լ, հիմա ինչպե՞ս ե՞ս պատկերացնում, Գրիգոր պապիին ամբողջ մի Սովետական համակարգ չի կարողացել լռեցնել եւ Աստծուց իրեն կտրել, իսկ Գրիգորի տղային հնարավոր կլինի՞ լռեցնել։ Այն տղային, ով դեռ չոչ անելով է մտել Մայր Աթոռ։ Այն տղային, ով Աստծո կողմից ընտրյալ Կաթողիկոս է։ Կարծում ես պատահակա՞ն է, չէ՛, Աստծո համար պատահականություններ չեն լինում։ Եթե Գրիգոր պապին, լինելով հավատացյալ գյուղացի մարդ, լինելով մեն մենակ այդ պայքարում հաղթեց չարին, ուրեմն՝ Գարեգին Վեհափառը ունենալով մի քանի միլիոնանոց հավատացյալների բանակ արդեն հաղթել է չարին։
Նիկո՛լ, իսկ հիմա հիշի, թե դու ում տղան ես։ Ֆիզկուլտուրայի ուսուցչի, ով իր կյանքում չի ճանաչել Աստծուն, ում երեխաները մկտրված չեն, որոնք իրենց կյանքում մի պատարագի ընտանիքով չեն մասնակցել։ Անկախ նրանից, թե Վովայի տղեն ի պաշտոնե ով է, ինչպե՞ս կարող է Գրիգորի տղային լռեցնել՝ այն տղային, ով բարուրի տարիքից մեծացել է Սուրբ պատարագների ներքո։ Ով իրապես Աստծո կողմից ընտրյալ կաթողիկոս է։ Կարծում ես՝ պատահակա՞ն է, որ Հայաստանի այս ծայրահեղ ծանր օրերին, երբ ձեր չարից կառավարվող, աղանդավորների, անհայրենիք, հողավաճառների ոհմակն է իշխանությունը զավթել, մեր Հայրապետն է Գարեգին Վեհափառը։ Չէ՛, Նիկո՛լ, ընդհանրապես պատահականություն չկա։ Աստված ընտրել է Գարեգին Վեհափառին, որպեսզի ամուր մնա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Մեղկ ես, հերիք զբաղվես սին ու ապարդյուն գործընթացով։ Քեզ դրել ես Աստծո դեմ մարտնչողի տեղ, բայց դեռ ոչ մեկ Աստծուն չի հաղթել ու չի հաղթելու, անգամ սարի նման հզորները, ուր մնաց քարկտիկները հաղթեն։ Տերերիդ փոխանցիր, որ ըստ Աստծո խոսքի, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստին Մայր Աթոռը լինելու է կանգուն», - գրել է Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակներից ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։

