Ծանրամարտի ԵԱ. Գառնիկ Չոլակյանը` ոսկե մեդալակիր
Սպորտ
Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը դարձել է ոսկե մեդալակիր։
Չոլակյանը պոկեց 115 և 120 կգ՝ դառնալով այս վարժության հաղթողը։ Հրեց` 140, 145 և 147 կգ։ Այստեղ էլ ունենալով լավագույն արդյունքը։
Երկամարտի 267 կգ արդյունքով Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։

