Խաղադրույք կատարելու մեղադրանքով Թուրքիայում 152 մրցավար ուղարկվել է Ֆուտբոլի պրոֆեսիոնալ կարգապահական կոմիտե

Սպորտ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ խաղադրույք կատարելու մեղադրանքով ընդհանուր 152 մրցավար ուղարկվել է Ֆուտբոլի պրոֆեսիոնալ կարգապահական կոմիտե: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիոսմանօղլուն հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ լիգաներում աշխատող 571 մրցավարներից 371-ն ունեցել է խաղադրույքային հաշիվ, իսկ 152-ը ակտիվորեն խաղադրույք է կատարել: Ակտիվ խաղադրույք կատարած մրցավարներից յոթը բարձր կարգի գլխավոր մրցավարներ են, 15-ը՝ բարձր կարգի գլխավոր մրցավարի օգնականներ, 36-ը՝ կարգային մրցավարներ, իսկ 94-ը՝ կարգային մրցավարի օգնականներ։ Այս մասին գրում է BBC-ն, հայտնում է ArmSport.am-ը։

Կարգապահական կոմիտե ուղարկված բարձր կարգի յոթ մրցավարների անուններն են՝ Էգեմեն Արթուն, Մեհմեթ Ալի Օզեր, Մելիհ Քուրթ, Մուհամմեդ Սելիմ Օզբեք, Սեյֆեթթին Ալփեր Յըլմազ, Յունուս Դուրսուն և Զորբայ Քյուչյուք: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված է 54 բարձր կարգի մրցավար, և այս յոթի մեջ Զորբայ Քյուչյուքն է միակը, ով այս մրցաշրջանում Սուպերլիգայում հանդիպում է վարել։ 33-ամյա ՖԻՖԱ-ի կրծքանշան ունեցող մրցավար Քյուչյուքը այս մրցաշրջանում մեկական անգամ էլ աշխատել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1-ին որակավորման փուլի և ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ որակավորման փուլի հանդիպումներում։

Այս հետաքննության հետ կապված՝ գործով զբաղվում է նաև Ստամբուլի Հանրապետության դատախազությունը։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո դատախազությունը տեղեկացրել է, որ 6222 համարի՝ Սպորտում բռնության և անկանոնությունների կանխարգելման մասին օրենքի շրջանակներում հանցագործություն համարվող գործողությունները բացահայտելու համար հետաքննությունը շարունակվում է՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտի և Ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի հետ համագործակցությամբ։ Նշված օրենքի 11-րդ հոդվածը պայմանավորված խաղեր կազմակերպողների համար նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում և մինչև 20 հազար օրվա չափով դրամական տույժ։

Խաղադրույք կատարելու մեղադրանքով կարգապահական կոմիտե ուղարկված 152 մրցավարները կարող են պատժվել Ֆուտբոլի կարգապահական կանոնակարգի 57-րդ հոդվածով։ Այս հոդվածը մրցավարներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին և ակումբի աշխատակիցներին արգելում է խաղադրույք կատարել։ Բացահայտված անձինք կարող են պատժվել երեք ամսից մինչև մեկ տարի ժամկետով մրցումներից հեռացմամբ կամ իրավունքների զրկմամբ։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգը նույնպես արգելում է մրցավարներին խաղադրույք կատարել, իսկ ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնների 27-րդ հոդվածի համաձայն՝ նման գործողություններին մասնակցած մրցավարների նկատմամբ կիրառվում է առնվազն 100 հազար շվեյցարական ֆրանկի չափով դրամական տույժ և առավելագույնը երեք տարի ժամկետով ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից զրկում։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հաջիոսմանօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենք աշխատանք են իրականացրել՝ ընդգրկելով վերջին հինգ տարին, և պատրաստված զեկույցի շրջանակներում մրցավարների խաղադրույքների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հրապարակել. հայտարարվել է, որ տասը մրցավար կատարել է ավելի քան 10 հազար խաղադրույք, միայն մեկ մրցավար կատարել է 18 հազար 227 խաղադրույք և 42 մրցավար առանձին-առանձին խաղադրույք է կատարել ավելի քան 1000 ֆուտբոլային հանդիպման վրա: Նշվել է նաև, որ որոշ մրցավարներ միայն մեկ անգամ են խաղադրույք կատարել։ Հաջիոսմանօղլուն ասել է, որ զեկույցը կիսվել է նաև ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ, և հավելել է. «Թուրքական ֆուտբոլը իրեն արժանի տեղ հասցնելու համար մենք պետք է մաքրենք ամեն մի կեղտ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում