Պուտինի հատուկ ներկայացուցիչը`Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մոսկվան գտնվում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման ուղու վրա
ՄիջազգայինՌուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մոսկվան գտնվում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման ուղու վրա։ «Մենք խաղաղության ճանապարհին ենք և որպես խաղաղարարներ՝ ցանկանում ենք, որ դա տեղի ունենա։ Մենք ավելի լավ ենք սկսում հասկանալ միմյանց»,– նշել է Դմիտրիևը՝ ըստ ՏԱՍՍ-ի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է կանխել հակամարտության ընդլայնումը և ստեղծել վստահության մթնոլորտ՝ տնտեսական համագործակցության ու ներդրումների միջոցով։ Դմիտրիևը շեշտել է, որ հենց տնտեսական գործակցությունն է կարող դառնալ կայուն խաղաղության հիմք։

