«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որ հայտարարատունները կարող են ստանալ առողջապահական, կրթական  ծախսերի փոխհատուցման հետվճարը․ ՑԱՆԿ

Թեմա

 «Սոցիալական կրեդիտ» համակարգի մոտեցումները՝ առողջապահական, կրթական  ծախսերի փոխհատուցման վերաբերյալ մի շարք հարցեր են առաջացրել քաղաքացիների շրջանում։ Հիշեցնենք՝ փոխհատուցման այս ծրագիրը կապված է եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ ՊԵԿ լրատվական ծառայությունից  հետաքրքրվել ենք  ստանալ քաղաքացիներին հուզող գրեթե բոլոր հարցերի պատասխանները․

-Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից
-Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, եկամտային հարկ վճարող և 2025 թվականին՝ 2024 թվականի համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

- Ո՞ր դեպքում է տրամադրվում սոցիալական ծախսի փոխհատուցում
Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։ Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե կատարել եք վճարում ուսման համար Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։ Ուուսման համար Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարար­վեստի դպրոցների, արտադպրոցական կազ­մակերպությունների, կենտ­րոն­­ների, մանկապա­տա­նե­կան մարզա­դպրոց­ների և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված այլ արտադպրոցական  ծրագրերի համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով)։ Ուսման համար ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերով տրա­մա­դր­վող կրթական ծառայությունների համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով)։ 5-ից 12-րդ դասարանների դասա­գրքերի վարձակալության համար․ փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամ է։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Առողջապահական ծախսերը փոխհատուցվում են,  եթե կատարել եք վճարում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։ Հայաստանում գործող լիցենզավորված ատամ­նա­բու­ժա­­կան ծառայություն մատուցողից ատամնաբուժական ծառայության ձեռքբերման համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով)։

- Ինչպե՞ս կարող եք պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը
Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ  պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին (ցանկը պարբերաբար թարմացվում է)։
Կարևոր է իմանալ․ 2024 թվականի ընթացքում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև Ձեր կողմից հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը։ Իսկ հետագա հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: 

- Որքա՞ն է փոխհատուցման գումարի չափը։


-Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է, իսկ առողջապահության գծով՝ 50 000 դրամ։ Բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի համար փոխհատուցվում է առավելագույնը 100 000 դրամ։
Բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը չի կարող լինել տարեկան 100 000 դրամից ավելի։ Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100 000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50 000 դրամ փոխհատուցումից։ Մեկ այլ օրինակ՝ եթե Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի կրթության համար տարեկան ծախսել եք 70 000 դրամ, իսկ առողջապահության համար՝ 60 000 դրամ, ծախսերի հանրագումարը՝ 130 000 դրամ, այս դեպքում փոխհատուցում կստանաք 100 000 դրամի չափով, քանի որ փոխհատուցման առավելագույն տարեկան չափը 100 000 դրամ է:

ԿԳՄՍ լրատվականից էլ խնդրել ենք այն դպրոցների ցանկը, որոնք այս պահին ընդգրկված հետվաճարի համակարագում․

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան