Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսային` Ավետիս Առաքելյանին, որ հիմա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, ևս հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
ՀասարակությունԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսային` Ավետիս Առաքելյանին, որ հիմա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, ևս հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
https://iravunk.com/sim/?p=326505&l=am/

