Թրամփը խոստովանել է, որ իրեն արգելվում է երրորդ ժամկետով առաջադրվել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվել, հաղորդում է Reuters-ը։
Ճապոնիայից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այլևս իրավասու չէ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Սպիտակ տան ղեկավարը ափսոսանք է հայտնել։

