ԱՄՆ-ն մինչև այս տարվա վերջ կստեղծի առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ

Միջազգային

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպին։

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա. «Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը և կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը և վերջին շրջանում ձեռնարկված գործնական քայլերը։ Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև վերջերս տեղի ունեցած բովանդակալից քննարկումները սահմանների սահմանազատման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:

Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի վերջին որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը իր տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում:

ԱՄՆ գլխավորած նախաձեռնությունները, զուգորդված այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների համար»,- նշվում թ հայտարարության մեջ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում