Սերժ Սարգսյանին վերաբերող երկու քրգործերը միացվեցին մեկ վարույթում․ դատավորը Գիվի Հովհաննիսյանն է

Ներքաղաքական

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտմբերի 29-ին, դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

24News-ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որով առաջարկեց այս գործը և Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի մյուս քրեական գործը, որը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, միացվի մեկ վարույթում։

«Պաշտպանական կողմը գտնում է, որ առկա են երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հիմքեր։ Մեկ վարույթում կարող են միացվել նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները։ Նույն դատարանում մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ։ Վարույթների միացումը չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, հակառակը՝ դատարանը նվազագույն դատական ծախսերի կատարումով կարոք է քննել այս գործերի վերջնական ընթացքը։ Ուստի, միջնորդում եմ՝ Ձեր վարույթում քննվող դատական գործը միացնել Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործին»,-դատարանում ասաց Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Խաչիկ Ղազարյանը հանդիսանում է Հակակոռուպցիոն քրեական դատարանի նախագահ, այդ իսկ պատճառով միջնորդությունը ներկայացվեց նրան։ Դատավարության մյուս կողմերը չառարկեցին երկու քրեական գործերը միացնել։ Դատավորն ընդգծեց, որ գործի ծավալն ավելի կմեծանա և քննությունն ավելի երկար կտևի։

Հանրային մեղադրողը նշեց, որ սա վարույթն իրականացնող մարմնի կազմակերպչական լիազորություններից մեկն է։

«Քանի որ այս գործի դատաքննությունը նորից է սկսվում, ես կարծում եմ, որ գործերի միացումը որոշակիորեն կարող է անդրադառնալ արդար դատաքննության իրավունքի սահմանափակմանը կամ խախտմանը, քանի որ արդար դատաքննության բաղադրատարրերից մեկը ողջամիտ ժամկետում գործի քննության պայմանն է»,-նշեց դատախազը, ով շարունակեց, թե գործերի միացումը նպատակահարմար չի։

Քննարկման արդյունքում դատարանը բավարարեց Ամրամ Մակինյանի միջնորդությունը։ Սերժ Սարգսյանի երկու քրեական գործերը միացվեցին մեկ վարույթում, գործը կքննի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում