Եկեղեցու ղեկավարությունը կշարունակի խուսափել ցանկացած բացահայտ պառակտումից. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի հետ զրույցում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարելիէ զուգահեռել Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու դեմ իրականացված արշավին, սակայն իրավիճակները լիովին նույնը չեն: 


— Ուկրաինայում գործընթացը սկսվեց բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններից ելնելով: Դրանք ներառում էին ոչ միայն ներքին հակասություններ եկեղեցու ներսում, այլեւ արտաքին քաղաքական ազդեցություններ, որոնք ուղղված էին Ուղղափառ եկեղեցու գլուխ հանդիսացող պատրիարքի դիրքավորմանը:
Ուկրաինայում եղել են ձերբակալություններ, ֆիզիկական բռնություններ՝ եկեղեցու սպասավորների նկատմամբ եւ, կարելի է ասել, որ այդ գործընթացը փորձեց վերահսկել ներքին պառակտումը: Այնուամենայնիվ, պատկերացնել, որ այդ գործողություններով հարցը լիովին լուծվեց, սխալ է. կիսաբաժանումը եւ ներքին հակասությունները շարունակվում են որոշ շրջաններում:
Այս ընթացքում ներսից եւ դրսից ճնշում եղավ, ու արդյունքում ստեղծվեց այն, ինչ այժմ հայտնի է որպես «Ուկրաինական ազգային եկեղեցի»: Նպատակը եղավ՝ դնել վերահսկողություն, սակայն դա իր հերթին բերել է նոր հակասությունների: Եվ այս ամենի ֆոնին, ռուսական իշխանության հետ ընթացող պատերազմը եւս կապված է այդ ճգնաժամի հետ, քանի որ հալածանքները եւ ճնշումները եկեղեցու վրա եղել են մի շարք հակամարտությունների նախադրյալներ:
Այս համատեքստում կարելի է ասել, որ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ պառակտումը, եւ ինչքան կարեւոր է պահպանել եկեղեցու ինստիտուցիոնալ կառուցվածքը, որպեսզի չկորցվի միասնականությունը եւ հավատացյալների վստահությունը:


— Այն, որ Հովհաննավանքում տեղի ունեցած կեղծ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ էր նաեւ պաշտպանության նախարարը, կարո՞ղ է ուղիղ մեսիջ էր նաեւ գնդերեցների ինստիտուտին, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն են իրականացնում բանակում:


— Չեմ կարող հստակ ասել, որովհետեւ ամեն ինչ կախված է կոնկրետ հանգամանքներից՝ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, եւ ինչ գործողություններ կձեռնարկվեն: Վստահ լինել չի կարելի միայն հրապարակային կադրերի կամ լրատվամիջոցների տեղեկատվության վրա:
Այն, ինչ մենք կարող ենք արձանագրել, այն է, որ եկեղեցու ու ռազմական ինստիտուտների միջեւ ձևավորված այդ կապը կարող է վերլուծվել տարբեր տեսանկյուններից: Այն նաեւ ցույց է տալիս, թե որքան խորն է ներգրավված եկեղեցու դերակատարությունը հասարակական, պետական ու ռազմական ոլորտներում:
Եկեղեցին եւ նրա օծած քահանաներն այսօր ունեն բազմաթիվ սոցիալական եւ ինստիտուցիոնալ պարտավորություններ, եւ նրանց ծառայությունը ռազմական ոլորտում կարելի է դիտարկել որպես եկեղեցու ազդեցության օրինակ:


— Պարոն Խաչատրյան, ինչպիսի զարգացումների կարող ենք սպասել առկա իրադրությունում:


— Ես պատկերացնում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որն իրագործվի, հակադարձումը, այսպես ասած, ուղղված կլինի Վեհարանին: Այս պատճառով նոր քայլերի մասին խոսելը ներկայում վաղաժամ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գնդերեցներին կամ եկեղեցու ներսում օծված այլ պաշտոնյաներին:
Անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած փոքրիկ խախտում կամ նախաձեռնություն կհանդիպի խիստ վերահսկողության եւ կարգապահական մեխանիզմների: Եկեղեցին գործում է երկարաժամկետ՝ մտածելով, որ ցանկացած էմոցիոնալ քայլ, որը չի համապատասխանում կանոնակարգերին, տեւական ազդեցություն չի ունենա, բացի որոշ միջնաժամկետ քննադատությունից կամ հասարակական քննարկումից:
Ներկա իրավիճակում կարելի է ակնկալել, որ եկեղեցու ղեկավարությունը կշարունակի պահպանել կայունությունը, վերահսկել գործընթացները եւ խուսափել ցանկացած բացահայտ պառակտումից: Այսպիսով, զարգացումները, ամենայն հավանականությամբ, կլինեն պահպանողական, եւ ցանկացած գործողություն, որը նախատեսված է փոփոխություն մտցնելու համար, կհանդիպի ուժեղ դիմադրության:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում