Իշխանությունը սկսել է համակարգված գործընթաց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում պետության եւ եկեղեցու հակասությունը դարձել է հայ քաղաքացու առօրյայի մտահոգիչ իրականություն։ Այն այլեւս ոչ թե մեկօրյա միջադեպ է, այլ՝ շարունակական գործընթաց, որը վտանգավոր կերպով ներթափանցել է հասարակական կյանքի խորքը։ 

— Խնդիրը միայն եկեղեցու կամ իշխանության ներսում չէ. այն ունի ինստիտուցիոնալ բնույթ, քանի որ շոշափում է պետության եւ եկեղեցու հարաբերությունների սահմանները։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունը որոշել է սկսել համակարգված գործընթաց Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այդ գործընթացը դրսեւորվում է եկեղեցական կանոնակարգին միջամտելու տարբեր ձեւերով, ինչը, ըստ էության, հակասահմանադրական է։ Մեր Սահմանադրությունը հստակորեն ճանաչում եւ ամրագրում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր ժողովրդի պատմության եւ ինքնության պահպանման գործում։ Այդ դրույթը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ իրավական պարտավորություն է՝ պետության համար։

Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվում են հատուկ օրենքով, որտեղ հստակ նշվում է՝ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցական հարաբերություններին։ Սակայն, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին. երկրի վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, թե իբր կանոնական խախտումներ կան եկեղեցու գործունեության մեջ եւ թույլ է տալիս իրեն դրանց վերաբերյալ գնահատականներ հնչեցնել՝ փաստացի միջամտելով հոգեւոր կառույցի ներքին կյանքին։

Այսպիսի միջամտությունը ոչ միայն իրավազորության բացակայություն ունի, այլեւ հակասում է Սահմանադրության՝ օրինականության սկզբունքին։ Վարչապետը, ինչպես եւ ցանկացած պաշտոնատար անձ, կարող է իրականացնել միայն այն գործողությունները, որոնք լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Եկեղեցական կյանքին միջամտելը դրանց թվում չէ։ Հետեւաբար, ցանկացած քայլ, որն ուղղված է եկեղեցու ներքին գործունեությանը կամ նրա կանոնակարգերին, հակասահմանադրական է, հակաիրավական եւ վտանգավոր՝ մեր ազգային ինքնության տեսանկյունից։

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգեւոր կառույց, այլեւ մեր պատմության եւ ինքնության հենասյունը։ Եթե թիրախավորվում է եկեղեցին, ապա թիրախավորվում է հենց հայ ժողովրդի ինքնությունը։ Սա ուղիղ եւ անբաժանելի կապ է, որը չպետք է անտեսել։ Բացի այդ, պետք է նկատել, որ այս գործընթացները չեն վերաբերում միայն առանձին հոգեւորականների անձերին։ Արդեն իսկ փաստ է, որ մի շարք հոգեւորականներ ապօրինի կերպով կալանավորվել են, իսկ եկեղեցու բարերարները ենթարկվում են ճնշումների։ Նրանց շարքում է նաեւ Սամվել Կարապետյանը, որն ընդամենը մեկրոպեանոց հարցազրույցի համար ազատազրկվեց։ Նույն ձեւով բերման են ենթարկվել մի շարք հոգեւորականներ, խուզարկվել են առաջնորդարաններ եւ անգամ եկեղեցական շենքեր։

Սա ոչ թե սովորական վարչական գործընթաց է, այլ մեր նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։ Նման վերաբերմունքը հիշեցնում է պետական միջամտության այն ձեւերը, որոնք բնորոշ են ոչ թե ժողովրդավարական, այլ ավտորիտար համակարգերին։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում