ՕԳՆԵԼ Է ԲԱԶՄԱԹԻՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասարակություն

«2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՌԼԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր։

Այսօր, հոկտեմբերի 28-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 30 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Հովհաննեսը ծնվել է 1995 թվականի այս օրը, հոկտեմբերի 28-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, զուգահեռ վերապատրաստվել է Արմենակ Խանփերցյանի անվան ավիացիոն ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի ՊԲ զորամասում, որպես ռադիոդասակի հրամանատար։ Ծառայության ընթացքում վայելել է թե ծառայակից ընկերների, թե ավագ սպայակազմի, թե ենթակաների սերն ու հարգանքը։ Նրա մասին ընկերներն ակնածանքով են խոսում, նաև մեծ հպարտությամբ.

«Հովհաննեսի մասին կարող ենք ասել, որ իրական հերոս էր, մարդ, ում հայրենասիրության, ծառայության ու կարճատև կյանքի մասին արժե ու պետք է ֆիլմ նկարահանել...»

Չարաբաստիկ 2020-ի սեպտեմբերի 27-ին, լույսի հետ պայթեց պատերազմը, Հովհաննեսը «Եղնիկներում» էր, կատարում էր ծառայությունը, ինչպես միշտ գերազանց, անդադար և առանց հանգստի։ Նա լինում էր այնտեղ, ուր վիճակը ծանր էր, ինչպես ծառայակից - մարտական ընկերներն են պատմում, Հովհաննեսն ամեն վայրկյան պատրաստ էր ցանկացած հանձնարարության, պատերազմի թեժ օրերին եղել է Մատաղիսում, Աղդամում, Արցախի Հարավային հատվածում։ Մարտական ընկերները պատմում են, որ տանկերից մեկը վթարվել ու մնացել էր մարտադաշտում, Հովհաննեսը մի ընկերոջ հետ մտել է մարտադաշտ, մեկ օրից ավել փնտրել, գտել տանկը, նորոգել են դուրս եկել, փրկելով թե անձնակազմը, թե տանկը։ Հոկտեմբերի 9-ին, Վարանդայում նենգ թշնամու անօդաչուի հարվածից այրվում է բեռնատարը, Հովհաննեսը շտապում է օգնության, օգնում է բազմաթիվ վիրավորների , քիչ անց լինում է երկրորդ հարվածը և անմահանում է հերոսաբար, ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանը, ազգը կորցնում է հավասարակշռված, բարձր մասնագիտական հմտություններով ու ամենակարևորը մարդկային բարձր որակներով օժտված հայ սպայի։ Հովհաննես Գրիգորյանը, պատերազմում ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2 - րդ աստիճանի շքանշանով։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում