Ժամանակին ֆիկտիվ կուսակցական էիր, հիմա էլ ֆիկտիվ հավատացյալ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի է, բայց փաստ. Հովհաննավանքում վերջերս տեղի ունեցած կեղծ պատարագին ոչ միայն մասնակցել է Կադաստրի կոմիտեի ղեկավար ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, այլեւ այժմ թեմատիկ մեկնաբանություններ է տալիս հոգեւոր ոլորտի վերաբերյալ: Այո՛, ճիշտ եք կարդում՝ Կադաստրի ղեկավարն է այսօր գնահատում, թե որ քահանան ինչպես պետք է մատուցի պատարագ եւ որքանով է «ֆուլ» ծառայություններ մատուցում: Պաշտոնյան, ով, ըստ օրենքի, պիտի զբաղվի հողամասերի, շենքերի եւ սեփականության գրանցմամբ, հիմա արդեն գրեթե աստվածաբանի դիրքերից հայտարարում է. «Տվյալ քահանան (նկատի ունի կարգալույծ Ստեփան Ասատրյանին, -խմբ) այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց բավականին հագեցած ծառայություն, որի համար շնորհակալ ենք իրեն: Պատարագ է մատուցել համապատասխան սպասավոր»։ Ահա այսպես էլ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պետական պաշտոնյաները ոչ միայն եկեղեցու հարցերում են գնահատականներ տալիս, այլեւ ըստ երեւույթին, իրենք իրենց համար սահմանում են, թե ով է «համապատասխան սպասավոր»։ Ինչեւէ, եթե այսպես շարունակվի, շուտով Կադաստրի կոմիտեի ղեկավարը գուցե արդեն սկսի նաեւ «սրբերի ցանկ» հաստատել կամ նոր կանոնագիր կազմել՝ սեփականության իրավունքի եւ հոգեւոր ծառայության համադրման մասին։

Թերեւս, հոգեւոր դաշտում Կադաստրի կոմիտեի ղեկավարն ավելի մեծ գործ արած կլիներ, եթե գնահատականներ հնչեցնելու փոխարեն՝ նախ նույն կեղծ պատարագին մասնակցած ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ խաչակնքվել սովորեցներ: «Հովհաննավանքում Նիկոլի կազմակերպված շաբաշ֊ միջոցառման ժամանակ Գեւորգը խաչակնքել է ՀԱԵ-ում չընդունված ձեւով: ՀԱԵ-ում ընդունված չէ խաչակնքել ձախ ձեռքով եւ ձախից աջ են խաչակնքվում, այլ ոչ թե հակառակը....Տպավորություն է, որ սա առաջին անգամ էր երկեղեցի եկել...», - նկատել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Էհ, Պապոյան, Պապոյան… Ժամանակին ֆիկտիվ կուսակցական էիր, հիմա էլ ֆիկտիվ հավատացյալ:

Իսկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու ՍԱՀԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իրենից անկախ պատճառներով այլեւս չի կարող դասավանդել մայր բուհում: Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իր բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է նրան ազատել աշխատանքից։ Այսպես է մեկնաբանել տեղի ունեցածը Մանուկյանը: Ինչ խոսք, Մանուկյանի բախտը բերել է, որ մի հատ էլ չեն կալանավորել, բայց որ սա ժողովրդավարության, ուղղակի, բռնաբարություն է, այլեւս փաստ է: «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերեւույթ խախտման մասին։ Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որեւէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։ Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը», - ընդգծել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում