Ուստա, չալե՛…ներքաղաքական զուռնա-դհոլ

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական դաշտը պարզապես զավեշտ կարելի էր համարել, եթե ամեն ինչ այսքան տխուր ու դառը չլիներ: Օրինակ, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարող էր էլի դհոլ խփել, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պար գար, դե իսկ Նիկոլ Փաշինյանն էլ երգեր. «Ես էլ ունեմ էրկու եզ, մորթին կերանք, մացի ես, հըմի չունեմ լծու եզ, ուստա չալե՜»:

2018 թվականի իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի զույգ հենարանները դարձած այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԱԱԾ տնօրենի պաշտոնին հայտնված Արթուր Վանեցյանը փոխանակ այսօր հանդես գան ապաշխարությամբ, ներողություն խնդրեն ազգից, որ ժամանակին դարձել են գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում եւ վերջապես՝ ամոթ ունենան ու հեռանան քաղաքական ասպարեզից, դեռ մի հատ էլ իրար վրա «բոչկա» են գլորում, թե ով է ավելի քիչ նիկոլական եղել:

Հիշեցնենք՝ ոչ հեռավոր անցյալում նույն Արթուր Վանեցյանն էր պարում Փաշինյան Նիկոլի առաջ՝ ճոճվող կամուրջի վրա՝ Խնձորեսկում: Իսկ Արթուր Դավթյանը դհոլ էր խփում եւ հլու-հնազանդ իրականացնում իշխանության համար ցանկալի կալանավորումներ, միեւնույն ժամանակ, միշտ գտնում արդարացումներ Փաշինյան Նիկոլի իշխանության համար: Ըստ էության, երկուսն էլ նույն գործին էին: Ավելին՝ մոտավորապես անում էին նույնը, ինչ այս օրերին անում է կարգալույծ քահանա Տեր Արամը, ավելի ճիշտ՝ ինչպես սոցցանցներում են ասում՝ «Անտեր ՀԱրամը»: Եթե վերջինս դավաճանեց Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ դարձավ Փաշինյան Նիկոլի ձեռքում խամաճիկ, ապա Արթուր Դավթյանը, լինելով գլխավոր դատախազ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ բարձրաստիճան սպա՝ դավաճանեցին նախկին իշխանությանը եւ մասնակից դարձան «թավշյա տեռորի»:

Վերջիվերջո, եթե նախկին հոգեւորական Ստեփան Ասատրյանի ձեռամբ այսօր փորձում են սասանել ազգի գլխավոր հենասյուներից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ապա Դավթյան-Վանեցյան զույգի թեթեւ ձեռքով իրականացվեց «տուշոնկա» օպերացիա՝ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ, իսկ դա ուներ մեկ նպատակ՝ վերացնել Երկրապահը` որպես ազգի պաշտպանության կարեւոր ապավեն: Ի՞նչ արեցին նրանք, Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ն պատրաստեց զազրելի տեսանյութ ընդդեմ Մանվել Գրիգորյանի, իսկ Դավթյան Արթուրը շտապեց ԱԺ՝ գեներալին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու համար: Իսկ ի՞նչ է փոխվել նրանց մոտ հիմա, եւ արդյոք տվել են սպառիչ պատասխան, թե ինչու էին այդ ամենի ակտիվ մասնակիցը: Ի վերջո, դրան կա երկու պատասխան՝ կա՛մ պետք է ընդունել, որ եղել են այնքան հիմար, որ քայլիստներն իրենց մոլորեցրել են, կա՛մ գիտակցված սրիկայություն են արել եւ միայն հիմա են փոշմանել, եթե, իհարկե, սա էլ նոր ստանձնած դեր չէ` ընդդիմադիր դաշտում տեղավորվելու եւ պառակտելու:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ «ԴՀՈԼՉԻ» ԴԱՎԹՅԱՆԸ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող էր քրեական գործ հարուցել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի արել, քանի որ դրանից անմիջապես հետո Արթուր Դավթյանը Փաշինյանին ազատ կարձակեր, եւ մեկ այլ ստորագրությամբ պետական հեղաշրջման գործով Վանեցյանին կտաներ կալանավորման, հակադարձել է նույն ինքը՝ Արթուր Դավթյանը:

«Ես շատ զարմացել եմ Արթուր Վանեցյանի այդպիսի մեկնաբանության վրա, այսինքն ի՞նչ է ասել նա, որ ունեցել է տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել, ձերբակալման հիմք է ունեցել եւ չի ձերբակալել, քանի որ վախենո՞ւմ էր Արթուր Դավթյանից։ Եթե Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագործության կատարման մասին փաստ, ապա այդ փաստը պետք է արտահայտված լիներ որեւէ քրեական վարույթի ձեւով, վստահաբար ձեզ ասում եմ՝ այդպիսի վարույթ չի եղել, այլ եղանակ, որին կարող էր տիրապետել Վանեցյանը, օպերատիվ ծառայությունների ձեռք բերած տեղեկություններին էին, որոնք հասանելի չէին դատախազին, եւ Վանեցյանն ինձ ոչ մի տեղեկություն չի տվել»,- ասում է Արթուր Դավթյանն իր հարցազրույցում եւ պնդում, թե Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեր, եթե Վանեցյանը ներկայացներ փաստ հանցագործության մասին:

ՈՐ ԴԱՐԱԿՈՒՄ Է ԿՈՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանն էլ հակադարձել է Դավթյանին. «Արթո՛ւր, աշխատիր ընդդիմադիր հանրության աչքին քիչ երեւալ: Վանեցյանը հիմքեր չէ՞ր տվել : Բա Ղազինյան Արթուրն էլ չտվե՞ց հիմքեր: Բա եկանք դատախազություն հիմքերով: Բա ընդունեցիր Ղազինյանին ու Վարդեւանյան Արամին: Բա հիմքերը ո՞ր դարակումդ կորցրեցիր:Բա ինձ ապօրինի կալանավորելու հիմքե՞րն ով էր տվել... Արթո՛ւր, որպես նախկին մտերիմի՝ քեզ խորհուրդ պիտի տամ. աշխատիր չերեւալ, աշխատիր չհիշեցնել քո մասին»:

Շարունակենք Արսեն Բաբայանի բերած օրինակը՝ համալրելով նոր օրինակներով: Գլխավոր դատախազությանը հիմքեր ներկայացրել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները, անգամ օրեր շարունակ ակցիաներ են իրականացրել, բայց էլի հիմքեր չգտնվեցին Փաշինյան Նիկոլին ձերբակալելու: Նման հիմքեր ներկայացրել էր նաեւ փաստաբան Արա Զոհրաբյանը, ավելին՝ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ միացել էին այդ նախաձեռնությանը, բայց էլի ապարդյուն:

Արթուր Դավթյանի մասին թերեւս լավագույն բնորոշումը ժամանակին տվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Քո աջակցությունն այսքան տարվա մեջ միայն Նիկոլին է եղել։ Քո աջակցությունը եղել է միայն Արցախը ծախելու, Հայաստանի դիմադրողականությունը ջարդելու մեջ։Քո աջակցությունը եղել է Նիկոլին թուրքի կողմից տրված ժամանակում հայ հերոսներին սպանելու, չեզոքացնելու, մեկուսացնելու, լաթով փաթաթած գործեր սարքելու մեջ։ Քո աջակցությունը Նիկոլի պատվերով Արցախի հերոսներին դատելն է եղել…Իսկությունն այն է, որ այ սրա նման ստրուկներն են Արցախի սովամահության, Հայաստանի պատանդառության հեղինակները։ Սրա նման ոչնչություններն են Հայաստանը կործանել, որովհետեւ Նիկոլը մենակ անել չէր կարող այս ամենը։ Արթուր, քեզ բարեւում են Մանվել Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Սոնա Մնացականյանը, 5000 նահատակները, 10.000 մահացածները կորոնավիրուսից։ Արթուր, քո մասին ճիշտ են ասել, քո մաքսիմումը…(դու կհասկանաս)», - շեշտել է ընդդիմադիր պատգամավորը:

2018-Ի «ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐԻ» ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐԸ ԻՐԵՆՔ ԵՆ ԽԱՂԱՑԵԼ

Այս պատմությունը, որքան էլ թվա անցյալից մնացած դրվագ, իրականում հայաստանյան ներկայի ամենաուժեղ խորհրդանիշն է. նախկին դհոլչիները, պարողները, սրիկայորեն Արցախը կործանման տանողներն այսօր փորձում են իրենց ներկել «հայրենասիրական» գույներով՝ մոռանալով, որ ժողովուրդը հիշողություն ունի։ Մոռանում են, որ 2018-ի «թավշյա տեռորի» գլխավոր դերերն իրենք են խաղացել՝ ով թմբուկ էր խփում, ով կամուրջների վրա պարում էր՝ զուգահեռաբար ազգի ողնաշարը կոտրելով կալանավորումներով:

Այսօր, երբ երկիրը ցավի ու խեղման մեջ է, նրանք նորից բեմ են բարձրացել՝ իբր ընդդիմադիր, իբր մեղայագրող, բայց իրականում նույն սցենարի դերասաններն են` պարզապես փոխված դերերով։ Ո՛չ Արթուր Դավթյանի «զարմանքը», ո՛չ Արթուր Վանեցյանի «խղճի խայթը» չեն ջնջելու այն փաստը, որ երկուսն էլ նույն «թավշյա» ռեժիմի ձեռքում եղան գործիք՝ ընդդեմ պետության, բանակի, եկեղեցու ու ազգային արժանապատվության։

Ժողովուրդն այլեւս դհոլի ձայնով չի խաբվելու։ Այս երկրում այլեւս չի լինելու ո՛չ դհոլչի դատախազ, ո՛չ ուրիշի դուդուկի տակ պարող գեներալ։ Ժամանակն է, որ պատասխան տան ոչ թե հարցազրույցներով ու մեղմ ինքնաքննադատությամբ, այլ՝ օրենքի առաջ։ Ժողովուրդը տեսնում է, հիշում է եւ գիտի՝ ով ով էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=326443&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ