Այսպես որ շարունակվի, նախարարը կարող է հասնել կատարյալ նիրվանայի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ մի խումբ դասախոս-գիտնականներով դեռեւս հոկտեմբերի 1-ին հանրագրով դիմել էին ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ՝ հորդորելով չստորագրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան։ «Առանձնացրել էինք հիշյալ օրենքի առնվազն 4 հոդված, որոնք ակնհայտորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը», - մանրամասնում է կրթության փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը եւ ներկայացնում նախագահի աշխատակազմի պաշտոնական պատասխանը, որը կազմվել է հոկտեմբերի 21-ին: Պատասխան գրության մեջ, որը տրվել է նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից, մասնավորապես ասված է. «Ի պատասխան սույն թվականի հոկտեմբերի 1-ին Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված Ձեր դիմումի՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահը սույն թվականի հոկտեմբերի 9-ին արդեն իսկ ստորագրել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքները»: Ինչ խոսք, ճիշտ է Ատոմ Մխիթարյանը, ասվածը վերնագրելով՝ «ՀՀ նախագահի «հանճարեղ» պատասխանը»: Փաստորեն, ուղարկված հանրագրին դրական կամ բացասական արձագանքնելու փոխարեն՝ 9 օր անց Խաչատուրյանը ծածուկ ստորագրել է օրենքը, ապա 20 օր անց պատասխանել, թե բա՝ արդեն ստորագրել եմ: Այն, որ այս իշխանության օրոք նախագահի ինստիտուտը վերածվել է զուտ «պեչատ» խփողի, նորություն չէ, բայց որ այսքան բացահայտ ապացուցում է դա, ուղղակի, ապշել կարելի է: Գոնե նախկին նախագահ Արմեն Սարգսյանը մեկ-մեկ մամուլից տեղեկանում էր, թե ինչ է կատարվում, մինչդեռ դասախոս-գիտնականների, կրթության փորձագետների այդքան ահազանգից հետո՝ Խաչատուրյանն անվրդով ինչ տվել են ձեռքը, այն էլ ստորագրել է: Չնայած՝ երեւի, գերզբաղված է եղել, հավանաբար, դաշնամուր է նվագել հյուրերի համար, տաքսի կանչել տուրիստների խնդրանքով կամ էլ թաղումներին սելֆի անելով է խառը եղել:

Իսկ ահա ՀՀ արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ «փայլել» է իր անտեղյակությամբ: Ողջ համացանցը ողողված է լուսանկարներով եւ տեսանյութերով, թե ինչպես է կարգալույծ եղած նախկին քահանա Սարգիս Ասատրյանի կեղծ «պատարագի» ժամանակ ուժայինների կողմից բերանը փակելով՝ հեռացվում քաղաքացին, բայց, արի ու տես, որ տիկին Գալյանը ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Այս մասին նա պնդել է լրագրողների հետ զրույցում: Իսկ թե ինչպես է հաջողվում ամեն անգամ բանից բեխաբար լինել, ինչ խոսք, աներեւակայելի է: Այսպես որ շարունակվի, նախարարը կարող է այնքան իրականությունից կտրվել, որ հասնի կատարյալ նիրվանայի:

Ոչ պակաս զարմանալի է, թե ինչու է Վաղարշապատի ընտրություններում թունդ արեւմտամետ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դարձել քաղաքագետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, պարզվում է՝ մի «հուզիչ» պատմություն է: Սոցցանցում տեղեկություններ է հրապարակվել այն մասին, որ տարիներ շարունակ Հարությունն ապրում էր Մոսկվայում, սիրում Ռուսաստանը: Բայց հետագայում ունեցել է միգրացիոն ծառայության խախտում, փորձել է փոխել անձնագիրը Մոսկվայի հյուպատոսությունում, սակայն չի ստացվել: Դրա փոխարեն՝ ստացել է «վերադարձ Հայրենիք» թուղթը եւ ահա այդ օրվանից էլ որոշել է տեղավորվել հակառուսական դաշտում։ Ըստ էության, ստացվում է, որ նա հակառուսական է դարձել, քանի որ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով իր մուտքը ՌԴ փակ է։ Նույն հաջողությամբ՝ նա կարող էր հանդես գալ Եվրամիության դեմ, եթե ունենար Եվրամիություն մուտք գործելու արգելք: Ու այս մարդը հավակնում է Սուրբ քաղաքում քաղաքապետի աթոռին նստել, աշուղ Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

https://iravunk.com/sim/?p=326439&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ