ՈՍԿԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Վերլուծություն

Եվ այս­պես, Թ­րամ­փը հեր­թա­կան «խա­ղա­ղութ­յու­նը հաս­տա­տեց»: Այս ան­գամ նա հաշ­տեց­րեց Կամ­բո­ջա­յին եւ Թաի­լան­դին: Բայց նաեւ հայ­տա­րա­րե­լով, որ իր մե­ծա­գույն ե­րա­զան­քը մնում է ռուս­նե­րին եւ ուկ­րաի­նա­ցի­նե­րին հաշ­տեց­նե­լը, նաեւ հեր­թա­կան ան­գամ ընդգ­ծե­լով, թե դա շատ մոտ է:

Այս­պե՞ս է ի­րա­կա­նում: Այն բա­նից հե­տո, երբ գլո­բա­լիստ­նե­րին հա­ջող­վեց ե­թե ոչ ձա­խո­ղել, ա­պա գո­նե հե­տաձ­գել Հուն­գա­րիա­յում սպաս­վող Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը, ընդ ո­րում՝ ԱՄՆ նա­խա­գա­հի դրդե­լով Մոսկ­վա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի, ո­րո­շա­կի հո­ռե­տե­սութ­յան ա­ռիթ տա­լիս է, որ Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յունն այդ­քան մոտ է: Մ­յուս կող­մից, այս օ­րե­րին լուրջ հար­ված­ներ ստա­ցան նաեւ գլո­բա­լիստ­նե­րը. աչ­քի ա­ռաջ կորց­րին Ճա­պո­նիան, Իռ­լան­դիան: Բ­րի­տա­նիա­յում, Գեր­մա­նիա­յում, Ֆ­րան­սիա­յում (եւ այդ­պես շա­րու­նակ) գլո­բա­լիստ իշ­խա­նա­վոր­նե­րի ներ­քին դիր­քե­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում են նվա­զել՝ հաս­նե­լով այն խայ­տա­ռա­կո­րեն ցածր մա­կար­դա­կի, որ ա­ռա­ջին իսկ հեր­թա­կան կամ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րում իշ­խա­նութ­յու­նը պա­հելն ըն­կալ­վում է ան­հա­վա­նա­կան մի բան: Ե­ղած ողջ պո­տենց­իալն էլ այս պա­հին ուղ­ղել են Թ­րամ­փի դեմ պայ­քա­րին, եւ ակն­հայ­տո­րեն ար­դեն նաեւ ուկ­րաի­նա­կան թե­ման է ըն­կալ­վում` որ­պես դրա բա­ղադ­րիչ:

Մ­յուս կող­մից, Թ­րամ­փի հա­մար այս պա­հին շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին թե­մա կա, ո­րի մոտ ան­գամ ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յու­ններն են խամ­րում: Ն­րա ա­սիա­կան այս շրջայ­ցի ա­վար­տը` Հվ. Կո­րեա­յում ա­ռա­ջի­կա օ­րե­րին նա­խա­տես­ված Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան երկր­նե­րի գա­գա­թա­ժո­ղովն է, ո­րի գլխա­վոր ա­ռանց­քը, ի­հար­կե, դառ­նա­լու է Թ­րամ­փի եւ նա­խա­գահ Սիի հան­դի­պու­մը: Ինչ արդ­յունք­նե­րով այն կա­րող է ա­վարտ­վել, ի­հար­կե, շատ դժվար է կան­խա­տե­սել: Սա­կայն այս հան­դիպ­ման շե­մին ի հայտ ե­կան մե­սիջ­ներ, ո­րոնք խո­սում են, որ Թ­րամփն այդ հան­դիպ­մա­նը կնե­րկա­յա­նա թեեւ ար­դեն «ութ պա­տե­րազմ կանգ­նեց­նո­ղի», բայց ա­մե­նե­ւին էլ ոչ հաղ­թո­ղի դիր­քե­րից:

Այս­պես, ըստ մաս­նա­գի­տա­կան Investing.com-ի տե­ղե­կաց­ման, այն ագր­ե­սիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րը վա­րում է Թ­րամ­փը եւ ո­րի հիմք է դարձ­րել աշ­խար­հին պատ­ժա­մի­ջոց­նե­րով սպառ­նա­լը, ար­դեն հասց­րել է բու­մե­րան­գի է­ֆեկ­տով հենց ԱՄՆ-ին հար­վա­ծել: Այն է՝ շա­րու­նակ­վում է ոս­կու հա­մաշ­խար­հա­յին գնե­րի թռիչ­քա­յին ա­ճը, որն ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում:

Այս­պես, ե­թե ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ ոս­կու մեկ ուն­ցիա­յի գնե­րը տա­տան­վում էին 2600-2700 դո­լա­րի սահ­մա­նում, ա­պա ներ­կա­յումս դրանք մի պահ գե­րա­զան­ցե­ցին ան­գամ 4400 դո­լա­րը, սա­կայն վե­րա­դառ­նա­լով եւ կա­յու­նա­նա­լով +4000 մա­կար­դա­կում: Ի­հար­կե, մինչ այս էլ՝ Բայ­դե­նի օ­րոք ոս­կու գնե­րի տե­սա­նե­լի աճ կար: Բայց այն, ինչ կա­տար­վեց այս մեկ տա­րում, այն է՝ Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո, դուրս է ա­մեն մի սպա­սե­լի­քից: Մոտ 50 տո­կոս աճ, այն է՝ դո­լա­րի հա­մար­ժեք ան­կում: Ու այն, որ դո­լա­րի ինֆլ­յա­ցիան հա­մա­տա­րած չէ, դա ըն­դա­մե­նը հե­տե­ւանք է, որ այն դեռ հա­մար­վում է հա­մաշ­խար­հա­յին թիվ մեկ ար­ժույթ, ու ա­ռա­ջին հեր­թին՝ որ­պես պա­հուս­տա­յին մի­ջոց: Բայց հենց դա է, որ, ըստ հի­շա­տակ­ված մաս­նա­գի­տա­կան աղբ­յու­րի, իր հեր­թին է կտրուկ փոխ­վում:

Այս­պես, ոս­կու բա­ժի­նը հա­մաշ­խար­հա­յին ար­տար­ժույ­թի պա­հուստ­նե­րում ըն­դա­մե­նը վեր­ջին մի քա­նի ամ­սում 24%-ից ա­ճել է մինչեւ 30%, ու թե որն է այդ ա­ճի սահ­մա­նը, պատ­կե­րա­ցում չկա: Փո­խա­րե­նը, դո­լա­րի բա­ժի­նը նվա­զել է մինչեւ 40%: «Եվ սրանք միայն շու­կա­յա­կան տա­տա­նում­ներ չեն»,- ընդգ­ծում է աղբ­յու­րը: Այ­սինքն, աշ­խար­հի կենտ­րո­նա­կան բան­կե­րը, վա­խե­ցած ա­մե­րիկ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րից, պա­կա­սորդ­նե­րից եւ­ ար­ժույթ­նե­րի տա­տա­նում­նե­րից, անն­կատ հա­մալ­րում են ի­րենց պա­հոց­նե­րը ոս­կով՝ զգա­լով մո­տե­ցող փո­թո­րի­կը եւ­ ա­պա­հո­վագ­րե­լով ի­րենց խո­ցե­լիութ­յու­նից: Մինչ­դեռ. «Ձեռքբեր­ված ձու­լակ­տո­րի յու­րա­քանչ­յուր տոն­նա քվեար­կութ­յուն է դո­լա­րի գե­րիշ­խա­նութ­յան հին կար­գի դեմ, եւ­ այդ ձայ­նե­րը կու­տակ­վում են ա­վե­լի ա­րագ, քան որ­եւէ մե­կը սպա­սում էր»:

Ո՞րն է սահ­մա­նա­գի­ծը. սա հաս­կա­նում են բո­լո­րը՝ այն պա­հը, երբ ոս­կով պա­հուստ­նե­րը կգե­րա­զան­ցեն դո­լա­րա­յի­նը: Ե՞րբ դա կա­րող է լի­նել. ե­թե վեր­ջին 3-4 ամ­սում ոս­կին դո­լա­րից «խլել» է հա­վել­յալ 6 տո­կոս, եւ նույն տեմ­պե­րը պահ­պան­վեն, ա­պա եւս այդ­քան, եւ դիր­քե­րը կհա­վա­սար­վեն: Իսկ ա­հա Deutsche Bank-ի վեր­ջին գնա­հա­տա­կան­նե­րի հա­մա­ձայն, ոս­կու հա­մար ԱՄՆ դո­լա­րին գե­րա­զան­ցե­լու եւ­ աշ­խար­հի ա­մե­նա­մեծ պա­հուս­տա­յին ակ­տի­վը դառ­նա­լու շրջա­դար­ձա­յին կե­տը մեկ ուն­ցիա­յի հա­մար մի փոքր ցածր է 5800 դո­լա­րից: Այս մա­կար­դա­կում ոս­կին եւ ԱՄՆ դո­լա­րը կկազ­մեին հա­մաշ­խար­հա­յին ընդ­հա­նուր պա­հուստ­նե­րի մո­տա­վո­րա­պես 36%-ը,  ոս­կու­նը՝ 37: Իսկ դա հա­մար­վում է միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան սցե­նար ար­դեն, ա­սենք, ա­ռա­ջի­կա կես տար­վա կտրված­քով:

Ի­րա­կա­նում կա­րե­լի է բե­րել այս ի­րո­ղութ­յան մա­սին ա­մե­նա­տար­բեր տե­սութ­յուն­ներ՝ «ոս­կին վե­րա­հաս­տա­տել է իր դե­րը որ­պես միակ ակ­տիվ», «Բ­րե­տոն Վուդ­սի գոր­ծար­քից հե­տո սե­րուն­դը աշ­խար­հը կա­ռու­ցել է վար­կի եւ վս­տա­հութ­յան վրա: Ուկ­րաի­նա­յից հե­տո աշ­խար­հը վե­րա­կա­ռու­ցում է այն՝ հիմն­վե­լով անվ­տան­գութ­յան եւ գ­րա­վի վրա», «այն, ինչ թվում է ոս­կու աճ, ի­րա­կա­նում ինք­նիշ­խա­նութ­յան վե­րագ­նա­հա­տում է» եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց ի­րա­կա­նում ա­մեն բան շատ ա­վե­լի պարզ հար­ցե­րի է բախ­վում. կորց­նե­լով իր ա­ռա­ջա­տա­րի դիր­քը եւ նոր ա­ռա­ջա­տա­րի հան­դեպ ար­ժեզրկ­վե­լով մոտ մե­կու­կես տա­րում 100 տո­կո­սից ա­վել (մեկ ուն­ցիա­յի՝ 5800 դո­լար գնի պա­րա­գա­յում), դո­լա­րը ինչ­պե՞ս է գո­յա­տե­ւե­լու, որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան հի­պե­րինֆլ­յա­ցիան, ողջ աշ­խար­հը չի՞ նետ­վի դո­լա­րից ա­զատ­վե­լու, այդ դեպ­քում ի՞նչ է լի­նե­լու ԱՄՆ-ու եւ այդ­պես շա­րու­նակ:

Ա­հա այս հե­ռան­կար­ներն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով` Թ­րամ­փի հա­մար, ըստ ա­մե­նայ­նի, կեն­սա­կան է դառ­նում Սիի հետ պայ­մա­նա­վոր­վե­լը: Բայց ի՞նչ գնով…

https://iravunk.com/sim/?p=326427&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ