ՄՈՍԿՎԱՆ «ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ» ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՐԺԸ ԲԱՑԵԼՈՒ ԱLԻԵՎԻ ԽՈՍՔԻՆ

Վերլուծություն

­Նա­խօ­րեին ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յուն տա­րա­ծեց Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վար­դան Ղու­կաս­յա­նի փաս­տա­բա­նա­կան թի­մը: Ըստ այդմ՝ Ղու­կաս­յա­նին նոր մե­ղադ­րանք է հա­րուց­վել: Այն պատ­ճա­ռա­բա­նութ­յամբ, թե. «Դեռեւս 2025 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 16-ին եւ 23-ին, Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վար­դան Ղու­կաս­յա­նի կող­մից ՀՀ հա­կա­կո­ռուպ­ցիոն դա­տա­րա­նի բա­կում՝ Հա­յաս­տա­նի այլ երկր­նե­րի հետ միութ­յուն կազ­մե­լու վե­րա­բեր­յալ իր մտքե­րի հա­մար՝ դրանք «ո­րա­կե­լով» որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յու­նից հրա­ժար­վե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին կոչ…»:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑԻՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Ա­յո, հայտ­նի փաստ է, որ Վար­դան Ղու­կաս­յա­նը հրա­պա­րա­կավ կար­ծիք է հայտ­նել Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս Միու­թե­նա­կան պե­տութ­յա­նը Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Ընդ ո­րում, ինչ­պես նաեւ փաս­տա­բա­նա­կան թիմն է միան­գա­մայն տե­ղին նկա­տում՝ «Վար­դան Ղու­կաս­յանն իր խոս­քում մի քա­նի ան­գամ ընդգ­ծել է, որ դա անհ­րա­ժեշտ է ա­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ան­կախ պե­տա­կա­նութ­յու­նը պաշտ­պա­նե­լով եւ­ այն պաշտ­պա­նե­լու հա­մար…»: Բա­ցի այդ, ե­թե Միու­թե­նա­կան պե­տութ­յանն ան­դա­մակ­ցե­լու գա­ղա­փա­րը ո­րո­շել են հա­մա­րել «Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յու­նից հրա­ժար­վե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին կոչ», ա­պա շատ պարզ հարց կա, ո­րը նաեւ փաս­տա­բա­նա­կան թիմն է ա­ռաջ քա­շում. «Այդ նույն տրա­մա­բա­նութ­յամբ ստաց­վում է, որ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան՝ Եվ­րո­պա­կան միութ­յա­նը ան­դա­մակ­ցե­լու վե­րա­բեր­յալ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը նույն­պես պետք է վկա­յեն հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին։ Ա­վե­լին, Հա­յաս­տանն ար­դեն իսկ ան­դամ է մի շարք միութ­յուն­նե­րի, ո­րոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն եւ այլ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ»:

Այն, որ նման մե­ղադ­րան­քը կա­րող է միայն քա­ղա­քա­կան ո­րոշ­ման արդ­յունք լի­նել, թե­րեւս խո­սե­լու հարց էլ չէ: Արդ­յուն­քում, ստա­նում ենք նման ի­րա­վի­ճակ. նի­կոլ­յան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի հա­մար ե­թե ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան թե­ման ըն­կալ­վում է միան­գա­մայն օ­րի­նա­կան մի բան, ա­պա Ռու­սաս­տան-­Բե­լա­ռու­սի մա­սին խո­սելն ան­գամ հա­մա­րում են հան­ցա­գոր­ծութ­յուն: Մի կողմ թող­նենք ան­գամ այն, որ դրա­նով պար­զա­պես Բե­լա­ռու­սին մե­ղադ­րում են, թե այդ եր­կի­րը «հրա­ժար­վել է իր ինք­նիշ­խա­նութ­յու­նից»: Ըն­դա­մե­նը ներ­կա պա­հին ֆիք­սենք հե­տեւ­յա­լը. ե­թե փաս­տա­բան­նե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը 100 տո­կո­սա­նոց ի­րա­կա­նութ­յուն է (կաս­կա­ծե­լու ա­ռիթ չու­նենք), ա­պա կստաց­վի, որ նի­կո­լյան Հա­յաս­տա­նը պար­զա­պես Մոսկ­վա­յին ա­մե­նաու­ղիղ ձե­ւով մե­ղադ­րում է այ­լոց ինք­նիշ­խա­նութ­յու­նից զրկե­լու, այն է՝ մի­ջազ­գա­յին ա­պօ­րի­նութ­յան մեջ: Իսկ դա, ի­հար­կե, նշա­նա­կում է ընդգծ­ված հա­կա­ռուսա­կան կուրս, ե­թե ոչ բա­ցա­հայտ թշնա­մա­կան:

­Նի­կո­լը կհա­մար­ձակ­վե՞ր նման քայլ կա­տա­րել Մոսկ­վա­յի դեմ, ե­թե վեր­ջինս, օ­րի­նակ, այն ժա­մա­նակ, երբ Ա­լիե­ւը կա­լա­նա­վո­րում էր ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րին, շատ ա­վե­լի կոշտ մի­ջոց­նե­րի դի­մեր, քան տե­սա­նե­լի ռեակ­ցիան էր՝ մի քա­նի ա­զե­րիի բռնե­լը. Սա` որ­պես հռե­տո­րա­կան հարց: Սա­կայն խնդիրն ար­դեն ան­գամ սա չէ, այլ բուն փաս­տը՝ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը ար­դեն ոչ մի բա­նի չնա­յե­լով, գնում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան եւ դա ա­վար­տին կհասց­նեն, ե­թե Նի­կո­լը կա­րո­ղա­նա եւս մեկ ժամ­կե­տով մնալ իշ­խա­նութ­յան:

­Բայց կա նաեւ այս հար­ցը. իսկ ա­ռանց ար­տա­քին հա­մա­պա­տաս­խան հո­վա­նա­վո­րութ­յան նա կգնա՞ր նման քայ­լե­րի. մի­գու­ցե, բայց քիչ հա­վա­նա­կան է, ե­թե միայն շատ ա­վե­լի խոր­քա­յին խա­ղի հետ գործ չու­նենք: Ու այս­տեղ էլ հա­ջորդ հարցն է. իսկ կոնկ­րետ ի՞նչ հովա­նա­վո­րութ­յամբ է գոր­ծում, եւ դա ո՞ւր կհասց­նի Հա­յաս­տա­նը: Ի­հար­կե, Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սը փոր­ձե­լու ուղ­ղութ­յամբ դեռ էն գլխից է շատ ակ­տիվ աշ­խա­տում Բ­րի­տա­նիա/ԵՄ ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւը: Հա­ջոր­դը. Հա­յաս­տանն ի­րեն­ցով ա­նե­լը թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հնա­գույն ե­րա­զանք­նե­րից մեկն է, ու այս եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րը սեր­տո­րեն գոր­ծակ­ցել եւ գոր­ծակ­ցում են: Այս­քա­նից զատ, Հա­յաս­տա­նում իր դիր­քե­րը հաս­տա­տե­լու հայտ ներ­կա­յաց­րեց նաեւ Թ­րամ­փը՝ օ­րա­կարգ բե­րե­լով «Թ­րամ­փի ու­ղի» նա­խա­գի­ծը:

ՈՎ Է «ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»

­Գանք հեր­թով: Բ­րի­տա­նիա/ԵՄ ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւը, ի­հար­կե, Նի­կո­լի հետ ու­նի գոր­ծակ­ցութ­յան, այս­պես ա­սենք, կոմպ­րո­մատ­նե­րով հա­րուստ բա­վա­րար պատ­մութ­յուն, եւ, ի­հար­կե, կցան­կա­նան ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նալ դրա­նից: Միայն թե այն ռեալ պո­տենց­իա­լը, որն այդ թեւն ու­ներ թե­կու­զեւ մեկ տա­րի ա­ռաջ, այս պա­հին էա­պես կորց­րել է, ո­րին դեռ կհաս­նենք: Այ­սինքն, որ կա­րող են հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ դեռ գլո­բալ ծրագ­րեր ա­ռաջ տա­նել, գո­նե այս պա­հին քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի: Ըստ այդմ, ա­սել նաեւ, թե Նի­կո­լը կա­րող է նման թի­կուն­քի հետ այն­պի­սի հույ­սեր կա­պել, որ դրա­նից ել­նե­լով, կամ գլո­բա­լիստ­նե­րին ինչ-որ մե­սիջ հղե­լու հա­մար այս­քան ուղ­ղա­կիո­րեն դեմ գնա Մոսկ­վա­յին. սա էլ է տար­բե­րակ, բայց քիչ հա­վա­նա­կան է թվում:

­Թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, ի­հար­կե, կրկնենք, մեծ ցան­կութ­յուն ու­նի Հա­յաս­տա­նը վե­րա­դարձ­նել «Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րի» տրա­մա­բա­նութ­յա­նը: Ա­ռա­վել եւս, որ Նի­կոլն ար­դեն ոչ մի բան չթաքց­նե­լով, բա­ցա­հայ­տո­րեն «էս­տի հա­մեցեք» է բղա­վում ա­մեն մի պա­տեհ եւ ան­պա­տեհ ա­ռի­թով: Օ­րի­նակ, հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը հնչեց­րեց ե­րեկ. «Այս պա­հին դրան մեր ար­ձա­գան­քը (Ա­լիե­ւի կող­մից ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու հայ­տա­րա­րութ­յան-­Հեղ.) հետեւ­յալն է՝ հենց այ­սօր­վա­նից մենք պատ­րաստ ենք ա­պա­հո­վել բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րի տա­րան­ցու­մը Թուր­քիա­յից դե­պի Ադր­բե­ջան, Ադր­բե­ջա­նից դե­պի Թուր­քիա, մաս­նա­վո­րա­պես Մար­գա­րա-Ե­ղեգ­նա­ձոր-­Սի­սիան-­Գո­րիս եր­թու­ղիով։ Սա ընդգ­ծում եմ, ո­րով­հետեւ սա այս պա­հին միակ տար­բե­րակն է, որ հենց այ­սօր կա­րող ենք ի­րա­կա­նաց­նել»: Լավ է, թե՝ վատ, այդ մա­սին չէ խոս­քը, այլ շատ ա­վե­լի էա­կան խնդրի: Նախ, դա ա­մե­նե­ւին էլ այս պա­հին ե­ղած միակ ու­ղին չէ. կա­րե­լի է Մար­գա­րա­յից հաս­նել Վ­րաս­տան եւ հյու­սի­սա­յին Ադր­բե­ջան: Կա­րե­լի է շատ ա­րագ գոր­ծար­կել նաեւ Թուր­քիա­յի եր­կա­թու­ղին եւ Գ­յում­րի-Վ­րաս­տան ուղ­ղութ­յամբ հաս­նել Ադր­բե­ջան: Ու ա­սել, թե Ան­կա­րան եւ Բա­քուն չեն ցան­կա­նում դրա­նից օգտ­վել, միամ­տութ­յուն կլի­ներ: Բայց, ինչ­պես Նի­կո­լի մյուս բո­լոր նման կո­չե­րի դեպ­քում, քիչ հա­վա­նա­կան է, որ կօգտ­վեն այդ ա­ռա­ջար­կից: Եվ ոչ այն պատ­ճա­ռով, որ վա­խե­նում են. թուր­քա­կան բեռ­նա­տար­ներ հենց այս պա­հին էլ կա­րե­լի է Հա­յաս­տա­նի բո­լոր ճա­նա­պարհ­նե­րին տես­նել: Պատ­ճա­ռը բո­լո­րո­վին այլ է. Ան­կա­րա­յի հա­մար դա կնշա­նա­կի կտրուկ խո­րը հա­կա­սութ­յան մեջ մտնել Մոսկ­վա­յի հետ: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ Փա­շին­յա­նի ա­ռա­ջար­կած սահ­մա­նը, ինչ էլ ա­սես, այս պա­հին նաեւ ԵԱՏՄ-ի սահ­ման է՝ այդ միութ­յան օ­րենք­նե­րի դաշ­տում գտնվող: Պաշ­տո­նա­պես Նի­կո­լը դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից. այլ բան: Մինչ այդ, տվյալ սահ­մա­նով գնալ-գա­լը, ե­թե չհա­մա­պա­տաս­խա­նեց­վի ԵԱՏՄ-ի նոր­մե­րին, կնշա­նա­կի ու­ղիղ բա­խում Մոսկ­վա­յի հետ: Դ­րա­նից Ան­կա­րան խու­սա­փում էր ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ փու­լում եւ ներ­կա պա­հին եւս ակն­հայ­տո­րեն չի ցան­կա­նում գնալ նման եր­կա­րա­ժամ­կետ եւ խո­րը հա­կա­սութ­յան: Ա­սենք` նաեւ Ի­րա­նի հետ: Ու ան­կախ նրա­նից, թե Վար­դան Ղու­կաս­յա­նի գոր­ծին հա­կա­ռու­սա­կան բնույթ տա­լու տակ Ան­կա­րա­յում ինչ կար­գի մե­սիջ են տես­նում:

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Ինչ վե­րա­բե­րվում է Ա­լիե­ւին, ա­պա Պու­տի­նի հետ օ­րերս ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցով  նա եւս մեկ ան­գամ ցույց տվեց, որ շա­րու­նա­կում է գնալ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում շրջա­դար­ձի: Դա է հու­շում ոչ միայն այն, որ դրան հա­ջոր­դեց ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զատ ար­ձա­կումը, եւ մի քա­նի ա­զե­րիի էլ հանձ­նե­ցին Բաք­վին: Թե­րեւս, շատ ա­վե­լի տե­սա­նե­լի մե­սիջ էր այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցին հա­ջոր­դած հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով հան­դես ե­կավ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը: Այն է՝ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է ռու­սա­կան ապ­րանք­նե­րը բաց թող­նել դե­պի Հա­յաս­տան. «Եր­կու օր ա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան կող­մը մեզ հաս­տա­տեց (ստաց­վում է, որ Պու­տին-Ա­լիեւ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ- Հեղ.) ադր­բե­ջա­նա­կան եր­կա­թու­ղի­նե­րով ռու­սա­կան ապ­րանք­նե­րը Ադր­բե­ջա­նի տա­րած­քով Հա­յաս­տան տե­ղա­փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը։ Այս ա­ռու­մով մենք նույն­պես շատ հե­տաքր­քիր ա­ռա­ջըն­թաց ենք գրան­ցել։ Ներ­կա­յումս «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­նե­րը» տա­րա­ծաշր­ջա­նի իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ միա­սին քննար­կում են այդ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի կազ­մա­կերպ­ման հար­ցե­րը։ Միա­ժա­մա­նակ, մենք հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ ենք տվել Գյու­ղատն­տե­սութ­յան նա­խա­րա­րութ­յա­նը՝ այս նոր լո­գիս­տիկ եր­թու­ղին մշա­կե­լու հա­մար»:

Ե­թե խոր­քա­յին նա­յեք, ի­րա­կա­նում Մոսկ­վա­յին հենց դա էլ պետք էր. լո­գիս­տի­կա­նե­րի աշ­խա­տանք, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա եր­կա­թու­ղով հաս­նել առն­վազն մին­չեւ Հա­յաս­տան: Ու վա՞տ կլի­նի, ե­թե այդ ու­ղի­նե­րը վե­րա­կանգ­նեն ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Մեկ է, ե­թե դրանք մնում են ԵԱՏՄ-ի դաշ­տում, լավ: Ե­թե չեն մնում, դա ար­դեն այլ թե­մա է դառ­նում:

Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նի հա­մար բեռ­նե­րի շար­ժը բա­ցե­լու մա­սին Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը վե­րա­բե­րում է ողջ Ադր­բե­ջա­նին: Նաեւ, որ Նա­խի­ջե­ւա­նը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նից Ի­րան տա­նող եր­կա­թու­ղին եւս Ադր­բե­ջա­նի տա­րածք է…

Ի դեպ, ին­չո՞ւ կամ ինչ­պե՞ս Ա­լիե­ւը ո­րո­շեց, որ բա­ցում է դե­պի Հա­յաս­տան ճա­նա­պարհ­նե­րը: Մի­գու­ցե ինքն ի­րեն նստեց եւ ո­րո­շեց, թե՝ բա­ցե՞մ. քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է: Նի­կո՞լն էր խնդրել, թե բա մի բան ա­րա, բա­ցի, որ խոսե­լու տեղ ու­նե­նան. սա էլ է տար­բե­րակ: Ղա­զախ­նե­րի հե՞տ ո­րո­շեց, թե ցո­րեն կա տա­նե­լու, ա­րի միան­գա­մից բա­ցեմ. դա էլ քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից է. Ղա­զախս­տա­նին հա­զիվ թե հա­յաս­տան­յան եր­թու­ղի­ներն այս պա­հին էա­կան հե­տաք­րք­րութ­յուն ներ­կա­յաց­նեն: Կամ մի­գու­ցե Մոսկ­վա­յի հե՞տ էր հար­ցը քննար­կել, հաշ­վի առ­նե­լով, որ ռուս­նե­րը շատ ա­րագ ար­ձա­գան­քե­ցին Ա­լիե­ւին. սա ար­դեն հե­տաքր­քիր տար­բե­րակ է: Ընդ ո­րում, այս վեր­ջին վար­կա­ծի դեպ­քում Փա­շին­յա­նը, թե­րեւս, պետք է որ գլո­բա­լիստ­նե­րին մե­սիջ հղե­լու կա­րիք ու­նե­նար, թե տե­սեք, Միու­թե­նա­կան պե­տութ­յան մա­սին խո­սող­նե­րին բռնում եմ…

https://iravunk.com/sim/?p=326426&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ