ՌԴ Ազգային գվարդիայի թիկունքի նախկին պետ Միրզաևը խիստ ռեժիմի գաղութում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման
ՄիջազգայինԴոնի Ռոստովի կայազորի ռազմական դատարանը Ռոստովի Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետի տեղակալ Միրզա Միրզաևին կաշառակերության մեղադրանքով դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գլխավոր ռազմական դատախազությանը։
Դատարանը Միրզաևին դատապարտել է ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և պետական ծառայությունում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպչական և վարչական գործառույթներ ներառող որոշակի պաշտոններ հինգ տարով զբաղեցնելու արգելքի։ Ավելին, նրան պարտավորեցվել է վճարել ստացված կաշառքի ամբողջ գումարը»,- ասված է հայտարարության մեջ։
Դատարանը պարզել է, որ 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսը Միրզաևը ավելի քան 140 միլիոն ռուբլի է շորթել առևտրային կազմակերպության ղեկավարությունից, որը պայմանագիր էր կնքել գործակալության կարիքների համար արագ պատրաստվող շինությունների մատակարարման համար։

