Այն ինչ կատարվում է Հովհաննավանքում ստվերում է միջնադարյան այդ հռչակավոր հոգևոր կենտրոնի փառքն ու վեհությունը
Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է Հովհաննավանքում, կարծես ստվերում է միջնադարյան այդ հռչակավոր հոգևոր կենտրոնի փառքն ու վեհությունը:
Արագածոտնի միջնադարյան հուշարձաններիշարքում իր պատմահնա-գիտական կարևորությամբու նշանակությամբ, ճարտարապետականինքնատիպու-թյամբ և վսեմությամբ առանձնանում էՀովհաննավանքի վանական համալիրը` դպրությաներբեմնի նշանավոր կենտրոնը, հայ եկեղեցականնվիրապետության հզորագույն թեմականաթոռներից մեկը, ինչն առավել հռչակված է եղելմիաբանների խստակենցաղ վարքով ու կրոնականինքնանվիրումով, որի պատճառով էլ կոչվել է նաևՍովի կամ Սուղի վանք:
Վանական համալիրը համակողմանիորենուսումնասիրել է ականավոր հնագետ ԿարոՂաֆադարյանը, որի տքնաջան աշխատանքիարգասիքը հանդիսացավ «Հովհաննավանքը և նրաարձանագրությունները» (Եր., 1948) աշխատությունը:
Հովհաննավանքի վանական համալիրըբաղկացած է բազիլիկ տաճարից (IV դ.), կաթողիկե Ս. Կարապետ եկեղեցուց (1216-1221 թթ.), գավիթ-ժամատնից (1247/8-1250 թթ.), տապանատնից(XII դ. II կես):
Բազիլիկ եկեղեցին, ըստ սրբազան ավանդության, կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` հիմքում ամփոփելով Հովհաննես Մկրտչինշխարները: Այստեղ պարբերաբար այցելել էՏրդատ Մեծ արքան (287-330)` նշխարների վրաաղոթելու: Դա պատահական չէր, քանի որ Տրդատարքան, Հայոց դարձի ժամանակ Արածանիումմկրտվելով, ստացել է Հովհաննես անունը:
Հովհաննավանքը ճանաչված ու հռչակված է եղելդեռևս վաղ միջնադարից: V դ. II կեսին այստեղվանահայր է եղել պատմիչ Ղազար Փարպեցին: Իրճգնական դեգերումների ճանապարհինՀովհաննավանքում մի առ ժամանակ ապաստանել էՍ. Վահան Գողթնացին (701-737):
Հովհաննավանքը IX-XI դդ. գտնվել է հզորագույն Պահլավունիների, իսկ XIII-XIV դդ. Վաչուտյան նշանավոր իշխանական տան հոգածության ներքո:
1243 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս ԿոստանդինԱ. Բարձրբերդցու (1221-1267) հայրապետականկոնդակով Ամբերդի եպիսկոպոսական աթոռըհամանուն անառիկ ամրոցից տեղափոխվել է միջազգային տարանցիկ բանուկ ճանապարհի մոտ գտնվող Հովհաննավանք, բայց թեմակալը մի առ ժամանակ շարունակել է հորջորջվել «եպիսկոպոս Անբերդոյ»: Հովհաննավանքի եպիսկոպոսության սահմանները տարած-վել են Ապարան քաղաքի միջով հոսող Քասաղ գետից մինչև Աշնակ: Հովհաննավանքի եպիսկոպոսությունն իր հզորության գագաթնակետին է հասել XIV դ. սկզբներին, երբ նրա հոգևոր իրավասությունը Նիգգավառի կեսից, Ամբերդ, Արագածոտն պատմագավառներից բացի տարածվել է նաև Շիրակ աշխարհի վրա:
Հովհաննավանքը շարունակել է Արագածոտնիեպիսկոպոսական կենտրոն մնալ մինչև XVIII դար: Արդեն այդ դարի կեսից Հովհաննավանքը հիշատակվում է որպես սովորական վանական թեմ, որն իր մեջ ընդգրկել է ներկայիս Արագածոտնիմարզի Փարպի, Կարբի, Օհանավան գյուղերը, ինչպես նաև Ապարանի տարածաշրջանիարևմտյան հատվածի (Շարապխանի) կեսը:
Ուշ միջնադարում, հատկապես Զաքարիա վարդապետ Վաղարշապատեցու վանահայրության տարիներին հռչակված է եղել Հովհաննավանքիդպրոցը, որտեղ հայոց լեզու է դասավանդել տեղի միաբան, պատմագիր, մատենագիր, վիմագրագետ Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին: Հովհաննավանքի դպրոցը 1640 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա. Աղբակեցին (1632-1655)տեղափոխել է Ս. Էջմիածին և դարձրելԺառանգավորաց դպրոց: Վերջինիս հիման վրա էլ 1874 թ. բացվել է Գևորգյան ճեմարանը:
Աշոտ Մանուչարյան
Պ. գ. թ., դոցենտ
https://iravunk.com/sim/?p=326397&l=am/

