Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով՝ կարմիր քարտի համար, որը ստացել էր աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի՝ Իռլանդիայի դեմ խաղում (1:0)։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հավաքականի ավագը բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը (եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը F խմբում), կամ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։

