Նստել ճաղերի հետեւում եւ սպասել, թե երբ հերթը կհասնի իմ խոսելու, չեմ պատրաստվում. Չախալյանը բացառիկ փակագծեր է բացում ՔԿՀ-ից

Ներքաղաքական

Երբ դատախազությունը միջնորդեց իմ ապoրինի կալանքը եւս 3 ամսով երկարացնել, այդ ժամանակ իմ պաշտպանները դատարանի դահլիճում չէին գտնվում եւ հնարավորություն չունեին ինձ պաշտպանելու: Դատախազության կողմից կալանքս երկարացնելու անհրաժեշտությունն ապացուցող հիմքերին ոչ միայն այդ հանգամանքով պայմանավորված չկարողացա համարժեք եւ պատշաճ պատասխանել, այլեւ պրակտիկայում գոյություն ունեցող իրավական աբսուրդի պատճառով: Միջնորդում են կալանքս երկարացնել՝ հիմնավորելով, որ նոր հանցանք կգործեմ, կխոչընդոտեմ, եղած ապացույցները կոչնչացնեմ՝ առանց որեւէ փաստական հանգամանք նշելու: Հին հանցանքի ապացույցների բազայի, ավելի ճիշտ՝ չեղած բազայի մասին եւ մարդու հիմնարար իրավունքները ոտնատակ տված աբսուրդի պատճառով ես ոչ միայն ստիպված եմ դեռեւս մնալ կալանքի տակ, այլեւ հայտնի չէ, թե եւս քանի ամիս անհրաժեշտ կլինի արդարադատությանը, որպեսզի հասնենք կալանքի հիմքեր հանդիսացած բաղադրիչներին դատարանում:

Ծակ ՔՊ-ի օրակարգով ամիսներով ապօրինաբար նստել ճաղերի հետեւում եւ սպասել, թե երբ հերթը կհասնի իմ խոսելու ժամանակին, ես չեմ պատրաստվում: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ որոշեցի այս ձեւաչափով անդրադարձ կատարել փուչիկ գործով փուչիկ հիմքերին: Արդեն մեկ անգամ նշել եմ, որ փուչիկն ինչքան էլ փչեն, միեւնույնն է, օդապարիկ չի դառնա, եւ այս աքսիոմը վերաբերելի է նաեւ այս պարագայում այս քրեական գործին: Ինչեւէ, կսկսեմ «խմբի կազմում»-ից:

«ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ»

Անկեղծ ասած, մի կողմից ուրախ եմ, որ այս հայրենավաճառ, հայրենաուրաց եւ անպատվաբեր ժամանակներում այս յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի մենյուում մշտական հիմունքներով Չախալյանը միշտ կա, ինչպես նաեւ մեծ պատիվ է Բագրատ սրբազանի, Միքայել սրբազյանի, մեծ բարերար Սամվել Կարապետյանի այս գործում անցնող մնացած արդարների արդեն նաեւ Մկրտիչ սրբազանի հետ, միեւնույն ժամանակ, լինել բանտերում, սակայն մյուս կողմից այս ճչացող կեղծիքները, այս անարդարությունը բռնաճնշումների եւ հալածանքների այս աննախադեպ ալիքը ամենօրյա քաղաքական ձերբակալությունները հանգիստ չեն տալիս: Անշուշտ, կարեւոր է գնահատել գործը քննած քննչական կոմիտեի 100-ից ավելի քննիչների գործադրած ջանքերը եւ վերջիններիս երեւակայության անսահման հնարավորությունները եւ նրանց արժանին մատուցել կարելի էր, անգամ խոնարհվել նրանց նվիրվածության եւ հավատարմության առջեւ, եթե այս ամենը չծառայեր թրքամետ ՔՊ-ի շահերին: Ցավով եւ ափսոսանքով պետք է արձանագրեմ այն ակնհայտ ճշմարտությունը, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի կապ եւ աղերս չունեն, իսկ ես խոնհարվելու առիթ…

Ինչեւէ, անդրադառնամ տարաբնույթ եւ գործի հետ որեւէ առնչություն չունեցող փաստաթղթերի հավաքածուի քաոսին, որի անունը «մեղադրական եզրակացություն» են դրել եւ որը մեզ կալանավորելու եւ քաղաքական գործընթացներից մեկուսացնելու գործում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել։ Ինչ է նշանակում մեղադրականում գրված «խմբի կազմում նախապատրաստել են» արտահայտությունը։ Հասկանալի է՝ իրենց արած գործին լրջություն հաղորդելու եւ չեղած հանցանքը ծանրացնելու համար իրենց խումբ էր պետք։ Անհերքելիորեն ակնհայտ է, որ այս գործով ձերբակալվածներս շատ էլ ցանկանայինք խումբ չենք կարող լինել։ Քաղաքական տարբեր բույրերով ծաղկեփունջն ավելի տեղին կհնչեր (աջափ-սանդալ⁠) գռեհիկ է հնչում, եթե ոչ ճիշտ բնորոշող բառը «քաղաքական աջափ սանդալն» է։ Ըստ էության, քննիչներին ընդամենը պետք էր ուշադիր նայել «Կամք»-ի անցած ուղին եւ սրբազան պայքարի հետագծին, եւ ամեն ինչ ակնհայտ կդառնար։ Սակայն, հստակ է՝ քննիչները իրականությունը բացահայտելու նպատակ ամենեւին չեն ունեցել։ Ընդհակառակը, նրանք ջանք ու եռանդ չեն խնայել նույն այդ իրականությունը թաքցնելու, իրենց անհրաժեշտ եւ ձեռնտու ուղեծրի մեջ տեղավորելու եւ ինձ կալանավորելու համար՝ գործի հետ առնչություն չունեցող բաղադրիչներով եւ կեղծված ապացույցներով։

Որեւէ մեկը չի կարող գոնե կիսատ վկայություն տալ կամ գեթ մեկ ապացույց բերել, որ ես հանդիսացել եմ «Սրբազան շարժման» անդամ կամ խումբ եմ կազմել գործով անցնող մնացած արդարների հետ։ Ասել եմ եւ վերստին կրկնում եմ՝ գործով անցնող եւս տասնյոթ անդամների կեսից ավելիի հետ ես ծանոթացել եմ կալանավորելուց երկու ամիս անց՝ դատարանի դահլիճում։ Սա անհերքելի փաստ է, որին, սակայն, ուշադրություն չեն դարձնում պատկան մարմինները։

Նախկինում արդեն մի քանի անգամ նշել եմ, եւ շատերդ գիտեք, որ 2018-ից ի վեր տարբեր մտածված ու շինծու մեղադրանքներով ինձ մեղադրել եւ ձերբակալել են բազմակի անգամ։ Սակայն այստեղ կարեւորն ու էականը՝ առանցքային նշանակություն ունեցողը  եւ կարմիր գծով ընդգծվածը՝ դա այսքան չարչրկված «խմբի կազմում են»։ Օրինակները շատ են, բոլորը չեմ նշի, սակայն հնչեղություն ստացած եւ հանրությանը հայտնի դարձած մի քանիսը կնշեմ։ 2020 թվականի նոյեմբեր ամսին, երբ նոր էի վերադարձել 44-օրյա պատերազմից, ԱԱԾ-ն ձերբակալեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նրանց հետ, խմբի կազմում, ձերբակալեցին նաեւ ձեր խոնարհ ծառային։ Հաջորդ հիշարժան «խմբի կազմումը» իրեն սպասեցնել չտվեց. արդեն երկու ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 28-ին, երբ ՀՀ իրավապահները հանրահավաքի ժամանակ ձերբակալեցին Հայոց ազգային գվարդիայի առաջնորդներ Տիգրան Չոբանյանին եւ Արշակ Զաքարյանին։ Նրանց հետ միասին հերթական անգամ, դարձյալ «խմբի կազմում», ձերբակալեցին ինձ։ Իմիջիայլոց, նշված գործի դատավարությունը մինչեւ օրս շարունակվում է։ ՔՊ-ի գրպանի իրավապահների երեւակայությունը, մտքի թռիչքը, զրպարտանքների եւ շինծու գործերի անսպառ պաշարը այսքանով չավարտվեց…

Սուտ վկայությունները (իմ պարագայում՝ գոյություն չունեցող վկայությունները, որոնց դեռ կանդրադառնամ) եւ կեղծված ապացույցների փայլուն համադրությամբ քաղաքական հետապնդումները շարունակվեցին։ Հունիսի 17-ի, հունիսի 25-ի եւ հունիսի 27-ի ձերբակալությունների շղթան եզրափակեցին հունիսի 4-ի ձերբակալությամբ եւ կանոնավորմամբ։ Այս անգամ էլ ՔՊ-ն եւ նրա գրպանում գտնվող իրավապահներն ինձ համար մի նոր «հարմար խումբ» էին գտել՝ 2025 թվականին սրբազան շարժման դեմ քաղաքական տեռորի եւ բռնաճնշումների աննախադեպ ալիքի շրջանակներում հարուցված քրեական գործով։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե ես ինչ աստիճանի եմ սիրում եւ հարգում Սրբազան հորը եւ գործով անցնող հայրենասեր ու պատվախնդիր հայորդիներին, մենք խումբ չենք եւ չէինք կարող լինել։ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն առանձին, ինքնուրույն եւ անկախ կառույց է, որը սովորություն ունի միայնակ գործելու։ Վստահ եմ, եթե ազատության մեջ լինեին, Նիկոլի գրպանի իրավապահները Գյումրիի վերջին աղմկահարույց ձերբակալությունների ժամանակ եւս ինձ կձերբակալեին՝ դարձյալ «խմբի կազմում»։ Առայժմ այսքանը։ Մնացած ապացույցներին կանդրադառնամ հաջորդիվ։

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

«ԿԱՄՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում