Որ իշխանավորը դուրս է գալիս եկեղեցու դեմ՝ թող հիշի, որ դա իր համար տանուլ տված պատերազմ է. Գևորգ Պետրոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Աժ նախ­կին պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­բա­նա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ ե­կե­ղե­ցու դեմ ուղղ­ված ներ­կա­յիս քա­ղա­քա­կան ոտնձ­գութ­յուն­նե­րին: Նա ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է, թե ին­չու է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ան­գոր­ծութ­յունն այս հար­ցում մտա­հո­գութ­յան տե­ղիք տա­լիս, եւ ինչ հնա­րա­վոր լու­ծում­ներ կա­րող են լի­նել:

Սահ­մա­նադ­րութ­յու­նը հստակ ա­սում է, որ ե­կե­ղե­ցին պե­տութ­յու­նից ան­կախ է։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը, երբ իշ­խա­նութ­յունն ամ­բող­ջո­վին ներգ­րավ­ված է ե­կե­ղե­ցա­կան հար­ցե­րի մեջ:

Սահ­մա­նադ­րութ­յան 17-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ ե­կե­ղե­ցին եւ պե­տութ­յու­նը ան­ջատ­ված են միմ­յան­ցից: Եվ այն ա­նար­գան­քը, որ այ­սօր­վա իշ­խա­նութ­յուն­նե­րը գոր­ծում են ե­կե­ղե­ցու նկատ­մամբ, դա նույն­պես Սահ­մա­նադ­րութ­յան 18-րդ հոդ­վա­ծի խախ­տում է: Ըստ այդ հոդ­վա­ծի`  Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը ճա­նա­չում է Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու բա­ցա­ռիկ ա­ռա­քե­լութ­յու­նը հա­յա­պահ­պան­ման գոր­ծում:

­Բա­ցի այդ, կա նաեւ մեկ այլ ճշմար­տութ­յուն. Ե­կե­ղե­ցու սպա­սա­վո­րը, ե­կե­ղե­ցա­կա­նն ի­րա­վունք ու­նի կար­ծիք հայտ­նել ժո­ղովր­դի եւ պե­տութ­յան վի­ճա­կի մա­սին: Այդ պատ­ճա­ռով է աս­վում, որ ե­կե­ղե­ցա­կա­նը միայն ա­ղո­թե­լու հա­մար չէ, սա­կայն պե­տութ­յու­նն իր կող­մից ան­հար­կի մի­ջամ­տութ­յուն ու­նի ե­կե­ղե­ցու գոր­ծե­րին: Նույնն է նաեւ այն, որ, օ­րի­նակ, Հա­րութ­յուն­յան Ա­րա­յի­կը՝ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը, նույ­նիսկ տեղ­յակ չէ, որ ար­դեն ներգ­րավ­ված է հան­ցա­գոր­ծութ­յան մեջ:

­Սահ­մա­նադ­րութ­յան 6-րդ հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սի հա­մա­ձայն՝ պե­տա­կան մար­մին­նե­րը եւ նրանց պաշ­տո­նա­տար ան­ձինք ի­րա­վա­սու են ի­րա­կա­նաց­նել միայն այն­պի­սի գոր­ծո­ղութ­յուն­ներ, ո­րոնց հա­մար լիա­զոր­ված են Սահ­մա­նադ­րութ­յամբ կամ օ­րենք­նե­րով: Այժմ հարցն այն է, թե ինչ­պի­սի՞ նոր­մա­տիվ ակ­տի հի­ման վրա է վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը մի­ջամ­տում՝ ա­սե­լով, որ Վե­հա­րա­նը պետք է դա­տարկ­վի: Սա Վե­հա­փա­ռի մա­սին է, եւ ի­րա­վա­կան ակ­տի շրջա­նակ­նե­րում ո­րե­ւէ հիմք չկա:

Այս­տեղ էլ գա­լիս է մեկ այլ խնդիր. Ք­րեա­կան օ­րենսգր­քի 420-րդ հոդ­վա­ծը պա­տաս­խա­նատ­վութ­յուն է նա­խա­տե­սում սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հա­մար: Սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լու­մը հան­դի­սա­նում է քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան հիմք: Ք­րեա­կան օ­րենսգր­քում գրված է, որ Սահ­մա­նադ­րութ­յան 6-րդ հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սի խախ­տու­մը եւս ու­նի պատ­ժե­լի հե­տե­ւանք­ներ:

Այս բո­լո­րը հաս­կա­նա­լով՝ նրանց մեծ մա­սը, ան­կախ մաս­նա­գի­տա­կան ու­նա­կութ­յուն­նե­րից, զբա­ղեց­րած պաշ­տո­նից եւ կա­տար­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, պար­զա­պես հե­տե­ւում են Նի­կոլ Փա­շին­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին՝ հիմ­նա­վո­րե­լու գոր­ծը, եւ չեն հաս­կա­նում, որ դրա­նով թույլ են տա­լիս ծանր հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնք քրեա­կան օ­րենսգր­քով ար­գել­ված են եւ կա­րող են ու­նե­նալ 10-20 տար­վա տե­ւո­ղութ­յամբ պատ­ժա­մի­ջոց:

­Մի խոս­քով, ես չեմ ող­ջու­նում իշ­խա­նութ­յան այդ կա­տա­րած գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ե­կե­ղե­ցու հան­դեպ: Բայց մի բան կա­րող եմ ա­սել՝ ե­կե­ղե­ցուն հաղ­թել հնա­րա­վոր չէ. Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին ան­պար­տե­լի է, եւ որ իշ­խա­նա­վո­րը դուրս է գա­լիս ե­կե­ղե­ցու դեմ, թող հի­շի, որ դա իր հա­մար տա­նուլ տրված պա­տե­րազմ է:

Ինչ­պե՞ս կբա­ցատ­րեք Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ցու­ցա­բե­րած ան­գոր­ծութ­յու­նը, եւ ի՞նչ պատ­ճառ­ներ կա­րող են լի­նել:

Կար­ծում եմ, որ ճշգրիտ կլի­ներ, ե­թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի գոր­ծու­նեութ­յան հա­մար պա­տաս­խա­նա­տու մարդ­կան­ցից հա­մա­պա­տաս­խան մեկն անդ­րա­դառ­նար այս հար­ցին, բայց բո­լոր դեպ­քե­րում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը` որ­պես պե­տա­կան մար­մին, պար­տա­վոր է հաշ­վի առ­նել Սահ­մա­նադ­րութ­յան դրույթ­նե­րը, ըստ ո­րոնց՝ ե­կե­ղե­ցին, այ­սինքն՝ կրո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, ան­ջատ­ված են պե­տութ­յու­նից: Ես չգի­տեմ կոնկ­րետ, թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի վա­րույ­թում ինչ գործ կհայտն­վի, բայց նրանք պար­տա­վոր են հիմք ըն­դու­նել այս սկզբուն­քը, ո­րով­հե­տեւ ոչ մի պաշ­տո­նա­տար անձ ի­րա­վունք չու­նի պա­հանջ ներ­կա­յաց­նել Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու կամ նրա ղե­կա­վա­րի՝ Մայր Ա­թո­ռի Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի դեմ:

Այդ ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­տար­վում են, ան­ձե­րի դեմ չեն ուղղ­ված։ Օ­րի­նակ՝ դուք ար­դեն գի­տեք, որ մենք ու­նենք մի քա­նի նշա­նա­վոր ե­կե­ղե­ցա­կան կա­լա­նա­վոր­ված, բայց դա ան­ձե­րի դեմ չէ։ Այս ա­մենն ուղղ­ված է Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու դեմ, ո­րը, ըստ շրջա­նառ­վող լու­րե­րի, կանգ­նած է ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան կամ ար­տա­քին ու­ժե­րի ճնշում­նե­րի տակ:

Ս­տաց­վում է, որ խնդի­րը ոչ թե ան­ձե­րին, այլ ե­կե­ղե­ցու ինս­տի­տու­տին է վե­րա­բե­րում՝ այն փոր­ձե­լով նե­րա­ռել քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի շրջա­նակ­նե­րում, ին­չը հա­կա­սում է Սահ­մա­նադ­րութ­յան սկզբունք­նե­րին: Մեր հա­սա­րա­կութ­յու­նը պար­տա­վոր է պաշտ­պա­նել օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յու­նը եւ հար­գել կրո­նի ա­զա­տութ­յունն ու ե­կե­ղե­ցու ան­կա­խութ­յու­նը պե­տա­կան կա­ռույց­նե­րից:

Ե­կե­ղե­ցու դեմ այս գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ան­կախ նրա­նից, թե դրանք ի­րա­կա­նաց­վում են տե­սա­կա­նո­րեն օ­րեն­քի շրջա­նակ­նե­րում, կամ դրանք ներ­կա­յաց­վում են որ­պես ան­հատ­նե­րի վրա ուղղ­ված վա­րույթ­ներ, ի­րա­կա­նում ար­տա­ցո­լում են ա­վե­լի խո­րը՝ քա­ղա­քա­կան եւ հա­սա­րա­կա­կան խնդիր­նե­րի ներգ­րա­վում կրո­նի ո­լոր­տում: Սա ա­ռա­ջաց­նում է լուրջ հար­ցեր՝ թե որ­քա­նով է հան­րա­պե­տութ­յու­նը պաշտ­պա­նում իր քա­ղա­քա­ցի­նե­րի եւ կրո­նա­կան հա­մայնք­նե­րի ի­րա­վունք­նե­րը, ինչ­պես նաեւ որ­քա­նով է ա­պա­հո­վում սահ­մա­նադ­րա­կան նոր­մե­րի պահ­պա­նու­մը։ Հենց այս ա­ռու­մով, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը` որ­պես բարձ­րա­գույն ի­րա­վա­կան մար­մին, ու­նի պա­տաս­խա­նատ­վութ­յուն՝ հա­մար­ժեք եւ հստակ ար­ձա­գանք տալ այս խնդիր­նե­րին, որ­պես­զի օ­րեն­քը պահ­պան­վի, իսկ ե­կե­ղե­ցու ան­կա­խութ­յու­նը  ե­րաշ­խա­վոր­ված լի­նի։

Խն­դի­րը ոչ միայն ի­րա­վա­կան, այլ նաեւ բա­րո­յա­կան եւ հա­սա­րա­կա­կան բնույթ ու­նի: Ան­հատ­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը չեն կա­րող ար­դա­րաց­նել ե­կե­ղե­ցու ինս­տի­տու­տի նկատ­մամբ հա­մա­կար­գա­յին ճնշում­նե­րը: Մեր հա­սա­րա­կութ­յու­նը պար­տա­վոր է պաշտ­պա­նել Սահ­մա­նադ­րութ­յու­նը, օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յու­նը, եւ այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք թույլ են տա­լիս, որ յու­րա­քանչ­յուր կրո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն, այդ թվում՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին, շա­րու­նա­կի իր գոր­ծու­նեութ­յունն ան­կախ եւ ա­զատ՝ ա­ռանց քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի կամ պե­տա­կան ճնշման: Հա­կա­ռակ դեպ­քում, մենք կանգ­նած կլի­նենք ի­րա­վի­ճա­կի առ­ջեւ, երբ օ­րեն­քը եւ հա­սա­րա­կա­կան վստա­հութ­յու­նը խարխլ­վում են, իսկ հա­սա­րա­կութ­յու­նը կորց­նում է իր հիմ­նա­կան ի­րա­վա­կան եւ բա­րո­յա­կան հիմ­քե­րը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=326371&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ