Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի
ՄիջազգայինԹուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 19 մարդ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։
Նշենք, որ Բալըքեսիր նահանգի Սընդիրի շրջանում 6.1 մագնիտուդով երկրաշարժի պատճառով քաղաքի դպրոցների աշխատանքը մեկ օրով դադարեցվել է։

