Ռուսական ուժերը փակել են Գուլյայպոլեի հիմնական ճանապարհը
ՄիջազգայինՌուսական ուժերը փակել են Պոկրովսկոյեից Գուլյայպոլե տանող հիմնական ճանապարհը:
Ռուսական որոշ աղբյուրներ հայտարարում են, որ ճանապարհը ֆիզիկապես գրավված է: Այլ աղբյուրներ, որ ռուսական ուժերը դրա անմիջական մատույցներում են` մոտ 2 կմ հեռավորության վրա: Բայց անգամ այս դեպքում ճանապարհը ռուսների փոքր հրետանու, էլ չասած` հեռահարների եւ անօդաչուների խոցման տակ է, այսինքն` անանցանեկի:
Այդ ուղղությամբ ռուսական ուժերը գրավել են մի շարք բնակավայրեր` ընդլայնելով Յանուչար գետի արեւմտյան հատվածում ճեղքման գոտին: Ներկա պահին մարտեր են այս հատվածի հիմնական բնակավայրերից մեկում` Ուսպենովկայում: Դչանից հետո, դեպի Գույլալպոլե արդեն կմնան ընդամենը մի քանի բնակավայրեր, այսինքն` այդ կարեւորագույն հանգույցի գրոհը գործնականում սկսվում է:

