Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է

 

Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ փոխարինելու գաղափար։ Այսինքն, ցանկանում էր ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, իր տարածքներից դուրս որևէ մարտական գործողություն չի կատարելու։ 

 

Ի գիտություն պարտված, տարածքներ հանձնած և արցախյան էջը փակած «գերագույն գլխավոր» հրամանատարի՝ հարկ եմ համարում նշել, որ աշխարհի ցանկացած երկիր պաշտպանունակ լինելու համար նախ և առաջ պետք է ունենա մարտունակ բանակ։ Այսինքն, պաշտպանունակ երկրի Զինված Ուժերը պետք է ունակ լինեն լուծելու մարտական խնդիրներ և առաջադրանքներ, ինչն էլ հանդիսանում է զորքերի մարտական պատրաստվածության որոշիչ էլեմենտ և հաղթանակի հասնելու կարևորագույն պայման։ 

 

Սեփական երկրի տարածքները, հայ ժողովրդի (հայ մարդու) անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը ևս հաղթանակ է, որի համար նաև մարտունակություն է պետք։ Այսպիսին էր Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր սկզբունքներից մեկը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացրած հաղթանակները՝ հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտությունների մեջ է։

 

Ինչ վերաբերում է պետությունների պաշտպանունակությանը, ապա այն ենթադրում է արտաքին ագրեսիայից տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը։ Այն բաղկացած է ինչպես բանակի մարտունակությունից, այնպես էլ նյութա-տեխնիական, տնտեսական, մարդկային ռեսուրսներից և հասարակության բարոյա-հոգեբանական վիճակից, ինչը տվյալ երկիրն ի զորու է մոբիլիզացնել՝ դրված նպատակներին հասնելու համար։ 

 

Պետության պաշտպանունակությունը կախված է նաև վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունից, տարածային առանձնահատկություններից, քաղաքացիական պաշտպանության վիճակից, տնտեսության կառուցվածքից, դաշնակից պետությունների հետ հարաբերություններից, տեխնոլոգիական և կիբեռ պատրաստվածության մակարդակից, տեղեկատվական անվտանգությունից և այլն։

   

Ստեղծված իրավիճակում, Նիկոլի և ՔՊ-ի կործանարար քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի բարդացել է ՀՀ Զինված Ուժերի առջև դրված մարտական խնդիրները։ Նրանց մարտունակության բարձրացման, կարողությունների և հմտությունների զարգացման, աշխարհագրական սեղմ տարածության վրա ռազմա-տեխնելոգիական հագեցվածությամբ պրեվենտիվ և արդյունավետ պաշտպանության կազմակերպման, ինչպես նաև հակաահաբեկչական պատրաստվածության հարցերով լրջորեն զբաղվել է պետք։

 

Առաջիկայում կներայացնենք, թե իշխանափոխությունից հետո, այս ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացվի։ 

 

Միայն պաշտպանունակ պետության, զարգացող տնտեսության, մարտունակ բանակի, ազգային արժեքներով ապրող համերաշխ հասարակության և հավասարակաշռված արտաքին քաղաքականության արդյունքում է հնարավոր ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրական խաղաղությունը։ 

 

2021թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, քվեների դիմաց, «պատերազմը կանգնեցրիքն» սուտ կարգախոսով, ՔՊ-ն՝ հայ ժողովրդի վրա «ծախեց» նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ 2026թ․ հունիսի 7-ի ընտրություններում, կրկին քվեների դիմաց՝ «խաղաղությունը բերեցինք» բլեֆով, փորձելու են «վաճառել» օգոստոսի 8-ի թութղը, որի կիրառման դետալները որքան, որ մութ են, այնքան էլ կարող են վտանգավոր լինել ռեգիոնալ զարգացումների և մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկյունից։

https://iravunk.com/sim/?p=326295&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ