Ապօրինաբար խոչընդոտվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի մուտքը Կենտրոն ՔԿՀ․ պաշտպան

Իրավական

Փաստաբան Առնոլդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժամը 10:00-ից որպես փաստաբան գտնվում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում իմ վստահորդ Վարդան Կոլյայի Ղուկասյանին տեսակցելու և իրավաբանական օգնություն տրամադրելու՝ իր իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված։

Տեղեկացնում եմ, որ ունեմ իմ վստահորդի կողմից տրված գրավոր լիազորագիր, որի հիման վրա իր շահերը ներկայացրել եմ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում։ Բացի այդ, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին մուտք եմ գործել ՀՀ ԱԱԾ «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ մասնակցել եմ իմ վստահորդ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանքի առաջադրմանը, որպես պաշտպան մասնակցել եմ իր հարցաքննությանը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի և փաստաբան Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ։
Ընդամենը մեկ օր անց՝ երկուշաբթի օրը, կրկին ներկայացել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ իմ գործընկերներ փաստաբան Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի հետ, որտեղ իմ մուտքը ժամը 10:00-ից ապօրինաբար խոչընդոտվում է և թույլ չի տրվում տեսակցել իմ վստահորդին։
Շաբաթ օրն ինձ հետ մուտք գործած քննիչ Գ.Առաքելյանը հայտնել է, որ գրություն է ուղարկել, որի հիման վրա մուտք եմ գործել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության «Երևան Կենտրոն» ՔԿՀ։
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ներկայացվել է պատճառաբանություն այն մասին, թե գոյություն ունի հիմնական և լրացուցիչ գործ, իբր հիմնական գործով ներգրավված չեմ, որի պատճառով չի թույլատրվում մուտք գործել իմ վստահորդի մոտ։
Ներկայացված պատճառաբանությունն ակնհայտորեն անհիմն է և ապօրինի՝ հատկապես, երբ շաբաթ օրը մուտք եմ գործել նույն ՔԿՀ, առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի գրություն, ինչպես նաև լիազորագիր անձամբ տրված իմ վստահորդի կողմից՝ իր շահերը մեկ այլ գործի շրջանակներում ներկայացնելու վերաբերյալ։
Նշվածը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ հոդվածներով նախատեսված՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքի, պաշտպանության իրավունքի, միջազգային հանրաճանաչ սկզբունքների կոպիտ և բացահայտ խախտում է։
Հրատապ կարգով գրություն է ուղարկվել բոլոր գերատեսչություններին։ Որքան էլ տարօրինակ հնչի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի թեժ գծից հայտնել են, որ իրենց համար ՔԿՀ-ից ներկայացված պատճառաբանությունն ընդունելի է։
Որքան կարելի է ամեն անգամ փաստաբաններին ոստիկանություն/ՔԿՀ անարգել մուտք գործելու՝ արհեստականորեն ստեղծվող խնդիրը բարձրաձայնել ու հետևողականորեն խուսափել այն լուծելու հնարավորությունից։
Փաստաբան Առնոլդ Վարդանյան (արտոնագիր թիվ 2303 )ժամը 11:36»,- գրել է նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում