«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»(տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Այս «էլ կլասիկոյում» հաղթեց մադրիդյան ակումբը` 2:1 հաշվով (տեսանյութ)։
22-րդ րոպեին Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո։
38-րդ րոպեին «Բարսելոնան» վերականգնեց հաշվի հավասարությունը։ գոլի հեղինակ դարձավ Ֆերմին Լոպեսը։
43-րդ րոպեին Արքայական թիմի երկրորդ գոլը խփեց Ջուդ Բելինգեմը։
52-րդ րոպեին կատալոնական թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Կիլիան Մբապեն։
«Ռեալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։

