Ով ծառայում է Աստծուն, նրան անհնար է հաղթել. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գրել է.
 
«Պատմության ընթացքում տարբեր կայսրություններ և տարբեր ժամանակներում իշխող թագավորներ՝ հեթանոս, մուսուլման կամ անհավատ, փորձել են կրոնափոխ անել մեզ, բայց չեն կարողացել։ Փորձել են վերացնել մեր հավատքը, բայց չեն հաջողել։ Փորձել են փակել մեր եկեղեցիները և խոչընդոտել մեզ լինել քրիստոնյա, սակայն իզուր:
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ ժողովուրդը միասին հաղթահարել են բոլոր փորձությունները՝ պահպանելով այն հավատի լույսը, որ մեզ են փոխանցել մեր նախնիները։ Այդ հավատքի շնորհիվ մենք ոչ միայն մնացինք ժողովուրդ, այլ նաև ստացանք Աստծուց գիտելիք, իմաստություն և ուժ՝ հասկանալու մեր կոչումն ու ճշմարիտ ուղին։
 
Այսօր ևս, ինչպես դարեր շարունակ, հայ քրիստոնյան հաղթահարելու է ամեն դժվարություն, որովհետև մեր Եկեղեցին և մենք չենք ծառայում մարդկանց կամ իշխանություններին, այլ միայն մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և Նրա ուսմունքով ենք առաջնորդվում։ Ով ծառայում է Աստծուն, նրան անհնար է հաղթել, և սա պատահականություն չէ, այլ աստվածային ճշմարտություն է։
 
ՍԱՂՄՈՍ 90
 
13 Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով,
ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին:
14 Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց, ես կը փրկեմ նրան,
նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց:
15 Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան,
եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ.
կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան:
16 Բազում օրերով նրան կը լիացնեմ
ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում