Գլխավոր գերագույն սրբապղծի ու օրինախախտի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր․ Զուրաբյան

Ներքաղաքական

Գլխավոր գերագույն սրբապղծի ու օրինախախտի այսօրվա էպիկական ձախողումը կանխատեսելի էր: Այս մասին գրում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Իր ռեժիմի համար ճակատագրական նշանակության Երևանի 2023 թվականի ընտրությունների համար կարևորագույն երթի համար բոլոր ռեսուրսների պրկումով նա կարողացել էր ապահովել ընդամենը 4200 մարդ, ինչն արդեն ցույց էր տվել, որ Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս:

Դա Փաշինյանի իշխանության մարդահավաքների կարողության վերջին թեստն էր, և իշխանությունը որևէ հիմք չուներ մտածելու, թե ժողովրդական աջակցության անկման միտումը հնարավոր է շրջել: Սակայն, նրան թվացել էր, թե Վաշինգտոնյան «խաղաղ» հռչակագրից հետո նա ձեռք է բերել որոշակի նոր լեգիտիմություն, որը նրան նորից կարող է դարձնել հանրահավաքային զանգվածների տիրակալ:

Կարծես ամեն ինչ նպաստում էր դրան. սրբազանների դեմ սարքած գործերը և եկեղեցու պաշտպան ընդդիմախոսների կալանավորումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վատ բարքերից մաքրելու հռչակված «փրկչարար» առաքելությունը, վարկաբեկիչ տեսանյութերի հրապարակումը, օտար ուժերի անթաքույց աջակցությունը:

Փաշինյանի և նրա հրահանգները ստացած ոստիկանության աջակցությամբ կարգալույծ քահանայի կատարած ծիսակատարությունը պետք է դառնար Փաշինյանի հանրահավաքային «մեծության» վերադարձի ազդանշանը և Մայր Աթոռի Վեհարանի «ազատագրման» սկիզբը, ինչի մասին առավոտյան ազդարարել էր հենց ինքը` եկեղեցու «մեծ բարեփոխիչը»:

Բայց տեղի ունեցավ Նիկոլի սպասվածի հակառակը: Ժողովուրդը մերժեց այն կեղտը, պառակտությունն ու անօրենությունը, որը վերջին օրերին թափում էր Փաշինյանի ու նրա քարոզիչների շուրթերից, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Վիրտուալ աշխարհում կարելի է ամեն օր «սրտիկներ» ուղարկել և ստանալ հազարավոր սարքովի լայքեր, բայց կարևորը ռեալ կյանքի թեստն էր, որը Նիկոլը կատարելապես ձախողեց:

Իշխանության ամբողջ վարչական և քարոզչական մեքենայի հնարավորությունների ծայրահեղ պրկումով ջանքերը տվեցին այն խղճուկ արդյունքը, որը պատկերված է կից լուսանկարում:

Հավաքված այս մի քանի հարյուր մարդիկ (մոտ 600-800 մարդ) մեծապես իշխանության տարբեր աստիճանների և մակարդակների ներկայացուցիչներն են և ոստիկանները: Ժողովուրդը ակնհայտաբար բոյկոտեց անօրենին:

Փաշինյանը, իհարկե, պնդերես է և շարունակելու է իր գարշելի արշավանքը, որովհետև այս ամենի հետեևում օտարածին օրակարգեր են, որոնց սպասարկումից դուրս գալու ելք նա ալևս չունի:

Բայց մեր հանրության համար, միևնույն է, սա, թեև փոքրիկ, բայց նշանակալից հաղթանակ էր»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում