«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ այսօր տեղի ունեցավ Հովհաննավանքում, ոչ թե «պատարագ» էր, այլ սրբապղծություն. Սարգիս Արզումանյան

Մշակութային
«Խոսք, որը չէի կարող չասել... Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հովհաննավանքում, ոչ թե «պատարագ» էր, այլ սրբապղծություն։ Երբ կարգալույծ մարդը կանգնում է խորանի առաջ ու հռչակում է իրեն քահանա, իսկ երկրի ղեկավարն ու նրա թիմը մտնում են եկեղեցի ու ստանում հաղորդություն նրանից՝ սա այլևս ոչ թե հավատքի հարց է, այլ պետական մակարդակի վանդալիզմ։ Սա ոչ թե պատահականություն է, այլ ծրագիր՝ մի գործընթացի, որով աստիճանաբար ոչնչացվում են բոլոր ինստիտուտները, որոնք ունեն ինքնուրույն արժեհամակարգ։
 
Հովհաննավանքը այսօր ականատես եղավ ոչ թե պատարագի, այլ՝ սրբության դեմ իրականացվող արարողակարգի։ Եվ եթե այս լռության մթնոլորտը շարունակվի, վաղը նրանք կմտնեն Վեհարան՝ որոշելու, թե որ աղոթքն է «ճիշտ», իսկ որ խոսքն է «չափազանց սուր»։ Եվ ամենասարսափելին՝ այն է, երբ եկեղեցու ներսում հավատացյալներից մեկը բարձրաձայնեց ճշմարտությունը՝ «Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ անցկացնելու»։ Նրան պարզապես բռնեցին, լռեցրին և քաշքշելով հանեցին եկեղեցուց։
 
Երբ իշխանությունը կանգնած է կողք կողքի կարգալույծի հետ, իսկ հավատացյալին՝ դուրս են հանում եկեղեցուց, մենք այլևս չենք խոսում պետություն-եկեղեցի հարաբերության մասին։ Մենք խոսում ենք բռնության մասին՝ ուղղված Աստծո տան դեմ։ Եկեղեցին հոգևոր տարածք է, որտեղ մարդը կանգնում է ճշմարտության առջև։ Իսկ այսօր այդ տարածքը հերթով նվաճվում են իշխանական «ստեփաններով», որոնք ամեն ինչ վերածում են շոուի։ Այս պատմությունը հիշեցնում է բոլոր այն ժամանակները, երբ բռնապետությունները փորձել են Աստծո տաճարը դարձնել պետական բեմ։
 
Երբ Ստալինը եկեղեցին օգտագործեց որպես քարոզչության գործիք։ Երբ Ներոնն այրեց Հռոմը՝ մեղքը գցելով քրիստոնյաների վրա։ Բայց՝ ոչ: Հավատքը և արվեստը չեն կարող դառնալ իշխանության ձեռքի խաղալիք։ Աստվածապիղծ «ծառայությունները» և հոգևոր ծաղրանքը նույնքան ծանր մեղք են, որքան մշակույթի ոչնչացումը։
 
Այսօր Հովհաննավանքում հարվածեցին ոչ թե Եկեղեցուն, այլ գաղափարին՝ Սուրբի գաղափարին։ Եվ այդ պահից սկսած՝ ոչ թե Տեր Արամն է կարգալույծ, այլ հենց նրանք, ովքեր կանգնեցին նրա կողքին», - գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան