Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիան շրջապատված է. Ռուսական ռազմական փորձագետները հաստատում են (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ռազմական փորձագետները հաստատում են Պուտինի հետ Զրույցում ԳՇ պետ Գերասիմովի հայտարարությունը Պոկրովսկի հետ կապված: Հեղինակավոր փորձագետներից, մասնավորապես, Յուրի Պոդոլյակը գրում է.
«Զորքերի «Կենտրո» խումբն ավարտել է Ուկրաինայի զինված ուժերի շրջափակումը Կրասնոարմեյսկի և Դիմիտրովի տարածքում (Պոկրովսկի եւ Միրնոգրադի)», - ասվում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի՝ նախագահին ուղղված զեկույցում...
Եվ սա հենց այն լուրն է, որը ես նշել եմ իմ վերջին զեկույցներում, որի մասին մենք «պետք է սպասենք շատ լավ լուրերի» այստեղից...»:
Ավելի վաղ մենք եւս տեղեկացնելու առիթ ունեցել ենք, որ Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիան գործնականում շրջապատված է (https://iravunk.com/?p=326113&l=am):
Դատելով ՌԴ ԳՇ պետի հայտարարությունից, շրջապատման մեջ մոտ 5500 ուկրաինացի զինվորական կա:

