Միջուկային շարժիչով բացառիկ «Բուրևեստնիկ» հրթիռի փորձարկումներն ավարտվել են. Պուտին
Միջազգային«Բուրևեստնիկ» հրթիռային փորձարկումներն ավարտվել են, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հրթիռային ավարտական փորձարկումները անցկացվել են հոկտեմբերի 21-ին, հայտնել է Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը։
«Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռները եզակի զինատեսակ են, որի չի կարող համեմատվել աշխարհի որևէ այլ հրթիռ։
Հրթիռը հաղթահարել է 14,000 կմ հեռավորություն, և դա սահմանը չէ. միջուկային շարժիչի հաշվին այն կարող է թռչել անսահմանափակ ժամանակահատված: Փորձարկումների ժամանակ «Բուրևեստնիկը» մնացել է օդում մոտ 15 ժամ։
Հրթիռը ցույց է տվել իր կարողությունը՝ խուսափելու հակահրթիռային պաշտպանության համակարգերից։

