ՌԴ ԳՇ պետ. «Կենտրոն» բանակախումբն ավարտել է թշնամու շրջափակումը Պոկրովսկի և Միրնոգրադի հատվածում
ՄիջազգայինՌԴ Գլխավոր շտաբի պետը, զեկուցելով Գերագույն գլխավոր հրամանատարին, հայտնել է, որ «Կենտրոն» բանակախումբն ավարտել է թշնամու շրջափակումը Պոկրովսկի և Միրնոգրադի հատվածում՝ ընդհանուր առմամբ ուկրաինական զինված ուժերի 31 գումարտակով։
Վովչանսկի ավելի քան 70%-ն ազատագրված է։
Ռուսաստանի զինված ուժերը հաջողությամբ առաջ են շարժվում Կրասնոլիմանսկի ուղղությամբ, և Յամպոլ գյուղի ազատագրումը մոտենում է ավարտին։
Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Կուպյանսկը, իսկ գրոհային ստորաբաժանումները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի անցակետերը Օսկոլ գետի վրայով։
Մանրամասները` տեսանյութում:

