Թուրքական կուսակցության առաջնորդը Ալիևից պահանջել է չեղարկել Բաքվում կայանալիք Եվրոպական ռաբբիների համաժողովը
ՄիջազգայինԹուրքիայի Հայրենիքի կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով չեղարկել 2025 թվականի նոյեմբերի 4-6-ը Բաքվում կայանալիք Եվրոպական ռաբբիների համաժողովը։
«Նման միջոցառումը կխաթարի Ադրբեջանի ապագան և թյուրքական ու իսլամական աշխարհների միասնությունը»,- նշել է թուրք կուսակցապետը։
«Ոչ մի մուսուլմանական մայրաքաղաք երբեք չի հյուրընկալել նման համաժողով։ Նման հավաքույթները աջակցում են սիոնիզմին և սպառնալիք են ներկայացնում Արևմտյան Ասիայի և Կովկասի համար: Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող թույլ տալ, որ երկիրը մասնակցի ամերիկա-իսրայելական ճակատին»։

