Գյումրու քաղաքապետին, պաշտոնյաներին և համայնքի բնակիչներին սկսել են գաղտնալսել դեռևս մայիսից․ AntiCor

Ներքաղաքական

AntiCor-ը ներկայացնում է փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի որոշմամբ Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի և բոլոր աշխատակիցների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները սկսվել են դեռևս 2025 թվականի մայիսից։

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազորը գաղտնի միջնորդություն է ներկայացրել իր ղեկավարին՝ թույլտվություն ստանալու համար երկու ամսվա ընթացքում իրականացնել օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ։ Դրանք ուղղված էին տեղեկություններ ստանալուն այն անձանց վերաբերյալ, ովքեր Գյումրու համայնքապետարանում կաշառք են ստացել կամ տվել, ինչպես նաև բացահայտելուն՝

  • պաշտոնատար անձանց կողմից կաշառքի դիմաց կատարվող գործողությունները,
  • նրանց օժանդակող անձանց շրջանակը,
  • կաշառքի ստացման և տրամադրման հանգամանքները։

Միջնորդությամբ խնդրվել է թույլատրել միջոցառումների իրականացումը ինչպես բաց, այնպես էլ քողարկված եղանակով՝ Հայաստանի ողջ տարածքում գործող պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց շրջանակում։

Նշված միջնորդությունը բավարարվում է և տրվում թույլտվություն (փաստաթուղթը՝ ստորև)

Փաստացի ստացվում է, որ Գյումրիի մեծաթիվ բնակիչներ և պաշտոնատար անձինք ամիսներ շարունակ եղել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիրախում։

AntiCor-ին հայտնի է դարձել նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի սահմանափակվել այս որոշմամբ․ դատարան են ներկայացվել տասնյակ միջնորդություններ՝

  • բնակարաններում և ավտոմեքենաներում ներքին դիտում իրականացնելու,
  • արտաքին դիտում կազմակերպելու,
  • և այլ գաղտնի միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Այս բոլոր միջնորդությունները, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։

Նշենք, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերին, Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հանրային կյանքից պետք է դուրս շպրտել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին»։
Սա նշանակում է, որ վարչապետը դեռ ամիսներ առաջ տեղյակ էր Գյումրու քաղաքապետի դեմ ընթացող օպերատիվ գործընթացների և ձայնագրությունների մասին, և ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությամբ ուղղակիորեն քաղաքական հրահանգ է իջեցրել իրավապահ մարմիններին։

Այսպիսով՝ ամբողջ գործընթացը ստանում է բացահայտ քաղաքական ենթատեքստ։

Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները որակվում են որպես քաղաքական կոռուպցիա, որի վտանգն այն է, որ անգամ փաստացի մեղավորները կարող են արդարացվել, եթե ապացուցվի, որ քրեական հետապնդումը պայմանավորված է եղել քաղաքական նպատակներով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում