ՀՐԱՏԱՊ. Ձմռան շեմին արցախցիները կանգնած են ամենամեծ քննության առաջ

Օկուպացված Արցախի պետնախարարը արդեն տեւական ժամանակ է ահազանգում է , որ արցախահայերի վիճակը գնալով ծանրանում է եւ, որ չի բացառվում, որ ձմռան շեմին մի շարք ընտսնիքներ հայտնվեն ուղղակիորեն փողոցում։ Իրականում ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօր արցախահայերը «Իրավունքին» մանրանասներ է ներկայացրել արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.

- Արցախցին այսօր ապաստանել է Հայաստանում, բայց դեռ շատերը չունեն տուն, աշխատանք, և ամենակարևորը՝ վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Նրանք, ովքեր աշխատում են, այդուհանդերձ, վաստակած գումարը չի բավարարում կենսական խնդիրներ լուծելու համար։ Այո, կա ծրագիր մշակված կառավարության կողմից։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ բնակարանային ապահովման ծրագիրը ամենևին լիովին չի լուծում խնդիրները։Արցախի պետնախարարը հենց այնպես չէ բարձրաձայնում։ Շատ մարդիկ են դիմում Արցախի կառավարությանը սոցիալական խնդիրների լուծման հարցերով։ Ինչ կարող է անել պետնախարարը , եթե ֆինանսական միջոցներ չունի, ապա  ստիպված է բարձրաձայնել։ Արցախցու համար սոցիալական վիճակը  լուծելու  կարևորությունը պայմանավորված է հայրենիքում մնալու  տրամաբանության մեջ։ Շատերը ունենալով հնարավորություն ապրել օտար երկրներում, այնուամենայնիվ նախընտրում են մնալ հայրենիքում, քանի որ  Արցախ վերադառնալու հույսը չի մարել՝ անկախ այն բանից, քաղաքական իրավիճակը հնարավորություն ընձեռում է  թե ոչ։ Գիտեք , ես պետնախարարի ահազանգերի մեջ , ոչ միայն տեսնում եմ արցախցիների սոցիալական ահագնացող վիճակի  նկատմամբ բացահայտ անհանգստություն, այլև, դրանում տեսնում եմ   հայությանը ուղղված՝ արժանապատվորեն և միահյուսված, համատեղ ջանքերով հայրենիքում սոցիալական համերաշխությամբ ամուր ապրելու  կոչ։

Վերջին հաշվով հիշյալ տրամաբանությունը մեր երկրի անվտանգության գաղափարում է տեղավորվում։ Այո ձմռան շեմին արցախցիները  կանգնած են   ամենամեծ քննության առաջ։ Մենք   հյուր չենք Հայաստանում։ Եթե մենք չկարողանանք  ապահովել տանիքով ու ջերմությամբ, ապա կսառչի ոչ թե մեր կյանքը, այլ մեր խիղճը։

https://iravunk.com/sim/?p=326186&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ