ՀՀԿ ֆրակցիան ոչ մեկին չի դիմել՝ հետ վերցնելու գլխավոր դատախազի միջնորդությունը, հերիք է ստեր տարածեք. Շարմազանով
ՆերքաղաքականՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այդ օրվա հետ կապված տարաբնույթ պնդումներին․
«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի (գլխավոր դատախազ) կողմից հնչեցված թեզերի պահով , հստակ ասեմ.
2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց, որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին և ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։
Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուղման էր և վերադարձավ ՀՀ՝ ապրիլի 22-23-ի գիշերը։
ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում, ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։
ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք ՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։
Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել, իսկ հնչելու դեպքում անհնար է՝ չիմանայի։
Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երևան ՝ մասնակցելու այդ կարևոր քվեարկությանը։
ՀՀԿ ֆրակցիան որևէ մեկին չի դիմել՝ հետ վերցնելու գլխավոր դատախազի միջնորդությունը։
Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ -ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։
Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ , որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։
Ամոթ է, հերիք է ստեր տարածեք։
Դուք բացի ՀՀԿ-ից, ուրիշ անուն չգիտե՞ք»,- գրել է Շարմազանովը։

