Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում․ Civilnet

Հասարակություն

Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Գրում է Civilnet-ը։

Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է, իսկ կուսակցության հետ ասոցացվողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։

Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում