Հարուցվել է քրեական վարույթ Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքի կապակցությամբ
ՀասարակությունՀրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։

