Շիկահերներ և բալերինաներ.Կենսագիրը փաստեր է ներկայացրել արքայազն Էնդրյուի «արքայական ճաշակի» մասին

Միջազգային

Յորքի նախկին դուքսը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ըստ արքայական կենսագիր Էնդրյու Լոունիի, 65-ամյա արքայազն Էնդրյուն տարիներ շարունակ օգտագործել է օգնականների և ծանոթների ցանց՝ կանանց հետ «հանդիպումներ կազմակերպելու» համար՝ հստակ նախապատվություն տալով շիկահերներին և բալերինաներին, հաղորդում է Page Six-ը:

Իր «Entitled: The Rise and Fall of the House of York» վերնագրով գրքում հեղինակը պնդում է, որ երիտասարդ տարիներին «Randy Andy» մականունով արքայազնը պարբերաբար խնդրել է աշխատակիցներին կանանց հրավիրել միջոցառումների և նույնիսկ իր թիկնապահներին ուղարկել է իր հիացմունքի արժանացած Արքայական բալետի պարուհիների հետ հանդիպելու:

«Նա կարող է բեմի վրա գեղեցիկ բալետի պարուհի նկատել և իր անվտանգության աշխատակցին ուղարկել՝ նրան արքայազնի հետ հանդիպելու հրավիրելու համար», - գրում է Լոունին: «Նրա օգնականները նաև կանանց հրավիրել են Լոնդոնի Chinawhite ակումբի իր սեղանին կամ իր հյուրանոցային համարներին՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»:

Կենսագրի համաձայն՝ Էնդրյուի անձնական քարտուղարը խնդրել է միջոցառման կազմակերպիչներին հրավիրել «գրավիչ կանանց», մասնավորապես՝ «Նրան դուր են գալիս շիկահերները»։ Այս խնդրանքը ստացած դիվանագետներից մեկը պատասխանել է. «Ես դիվանագետ եմ, ոչ թե կավատ»։

Էնդրյուն հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի հատուկ առևտրային ներկայացուցչի պաշտոնից դեռևս 2011 թվականին՝ ֆինանսիստ և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր սերտ կապերի քննադատությունից հետո։
Լոունին պնդում է, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ արքայազնը նախընտրում էր մնալ հյուրանոցներում, այլ ոչ թե բնակարաններում՝ «ավելի մեծ ազատություն» ունենալու համար, թե ում հետ է ժամանակ անցկացնում։

Ավելին, արքայազնը չարաշահել է իր հովանավորչական դերը, այդ թվում՝ Անգլիայի ազգային բալետի հովանավորի իր պաշտոնը, որտեղ, ըստ անձնակազմի, նա «հետաքրքրված էր ոչ թե պարով, այլ պարողներով»։
Այս բացահայտումները համընկել են Էպշտեյնի զոհերից մեկի՝ ապրիլին ինքնասպան եղած Վիրջինիա Ջուֆրեի հուշագրության թողարկման հետ։ Գրքում նա կրկնում է իր պնդումը, որ արքայազն Էնդրյուն երեք անգամ քնել իր հետ, երբ նա անչափահաս էր։

Էնդրյուն, որը 2022 թվականին Ջուֆրեին արտադատական համաձայնության արդյունքում միլիոնավոր դոլարներ է վճարել, շարունակում է հերքել մեղադրանքները։

Անցյալ շաբաթ նա հայտարարեց, որ հրաժարվում է բոլոր թագավորական տիտղոսներից։

Էփշթեյնի նախկին հանցակիցը՝ Գիսլեյն Մաքսվելը, ԱՄՆ-ում կրում է 20 տարվա ազատազրկման դատապարտվածի կարգավիճակ, իսկ կոնգրեսական Սթիվեն Լինչն արդեն հայտարարել է Էնդրյուին Էփշթեյնի գործին նրա մասնակցության վերաբերյալ հարցաքննելու մտադրության մասին։ Բուքինգհեմյան պալատը մեկնաբանություն չի տվել։ Արքայազնն ինքը պնդում է. «Ես կտրականապես հերքում եմ իմ դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում