«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». «Տեր Արամը» Փաշինյանի հետ կապվելով՝ ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց տպավորիչ հայտարարություն. ըստ նրա, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վաղուց կարգալույծ է արված և այլևս հոգևորական չէ։ Հետաքրքիր նորություն է. փաստորեն վարչապետը սկսել է գահընկեց անել կաթողիկոսներին։ Իսկ ոչի՞նչ, որ մեր երկհազարամյա, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի կանոնադրությամբ նման գործընթացները կարող են տեղի ունենալ միայն ներեկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանը կարող է Կաթողիկոսին հեռացնել նույն հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից։ Ընդհանրապես, սա հիշեցնում է աշխարհը կառավարելու փորձ՝ առանց բժշկական հսկողության։

Քանի որ նա անկարող է ազդել Եկեղեցու կանոնադրության և հիմքերի վրա և իր հայտարարություններով միայն ծիծաղեցնում է հայ ժողովրդին, ընտրել է այլ ճանապարհ. փորձում է քանդել հենց Հայ առաքելական եկեղեցին՝ իր համար անհասանելի կանոնադրությամբ հանդերձ։ Բարեբախտաբար, նրա փորձերը՝ հոգևորականության մեջ պառակտում սերմանելու, արդյունք չեն տալիս։

Հոգևորականները չեն միանում ատելությամբ լցված կողմին, ինչքան էլ նա փորձի։

Փաշինյանի քարոզչության միակ զոհը դարձավ Հովհաննավանքի «տեր Արամը»՝ ղեկավարությունից վիրավորված և շփոթված։ Նա զրկվել է հոգևոր աստիճանից, գողացել է տաճարի բանալիները և փորձում է համոզել հավատացյալներին՝ մասնակցել ծեսերին իր ներկայությամբ։ Սակայն մարդիկ խուսափում են. ոչ ոք չի ուզում ամուսնանալ կամ մկրտվել կարգալույծի մոտ։ Դա նույնն է, ինչ ծիսակատարություն անցկացնել բենզալցակայանի աշխատակցի մոտ։ Բոլորը հասկանում են՝ Փաշինյանը հաջորդ տարի կգնա, իսկ հարևանների թարս հայացքները՝ նախկին հոգևորականի կողմից մկրտվածներին կամ ամուսնացածներին, կմնան ողջ կյանքում։ Այսպիսով, «տեր Արամը» Փաշինյանի հետ կապվելով՝ ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը։

Ինքը՝ Փաշինյանը, կիրակի օրը մեկնելու է Հովհաննավանք՝ աջակցելու նախկին հոգևորականին։ Սա կապահովի Ստեփան Ասատրյանի (նախկին «տեր Արամի») ոստիկանության աջակցությունը և նրան հնարավորություն կտա որոշ ժամանակ ևս մնալ գրավված տաճարում։ Սակայն Ասատրյանին կրկին հոգևորական դարձնել Փաշինյանը չի կարող։ Եվ Հովհաննավանքում հավատացյալների փոխարեն կհայտնվեն վարչապետի բերած մարդիկ։

«Տեր Արամի» օրինակը հստակ ցույց տվեց, որ հակահայկական իշխանության այնպիսի ներկայացուցիչների հետ կապվելը, ինչպիսին Փաշինյանն է, անընդունելի է հոգևորականների համար, նույնիսկ եթե կան վիրավորանքներ եկեղեցական ղեկավարության հանդեպ, իսկ իշխանությունները առաջարկում են բազմաթիվ «մրցանակներ»։ Այդ ճանապարհը տանում է դեպի խելագարություն և ինքնության կորուստ։
Ցավոք, իշխանությունն ունի բազմաթիվ գործիքներ՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու համար։ Օրինակ՝ հոկտեմբերի 22-ին Փաշինյանը սպառնացել է Եկեղեցուց վերցնել որոշ տաճարներ և վանքեր, որոնք փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն՝ անհատույց օգտագործման համար, սակայն փաստացի հաշվառված են կառավարության հաշվեկշռում։ Հնարավոր է՝ Հովհաննավանքից հետո դատարկվեն նաև այլ տաճարներ, և այլևս հոգևորականներ չլինեն այնտեղ։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը ի՞նքն է նախատեսում այնտեղ ծեսեր կատարել, թե՞ որևէ քպական է ձեռնադրվելու։

Դատելով Կաթողիկոսի դեմ վերջին հարձակումներից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը պարզապես պատրվակ է փնտրում՝ նոր ուժային հարված հասցնելու Էջմիածնին՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, ուժային կառույցների զգալի մասը հրաժարվում է մասնակցել նման սրբապղծություններին։ Ճիշտ է, իշխանությունն ունի կերակրատաշտից օգտվող խմբեր՝ մարգինալներ, քաղաքացիական հագնված ուժայիններ, նախկին դատապարտյալներ, որոնք չեն վախենում կեղտոտվելուց և հաճույքով ներկայանում են որպես «անհանգստացած քաղաքացիներ»՝ իշխանամետ ակցիաներում, այդ թվում՝ ուժային։ Բայց մարգինալները մարգինալ են. օգուտը քիչ է, իսկ իրական անհանգստացած քաղաքացիները հեշտությամբ հաղթահարում են նրանց։ Ինքը՝ Կաթողիկոսը, հայտարարել է, որ շարունակելու է առաջնորդել եկեղեցական գործերը՝ նույնիսկ բանտից։

Ի՞նչ ասես։ Այս ծանր ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին արժանապատվության աղբյուր է։ Նա միասնական ու միասնակամ է, նա ուժեղ է, և ոչ մի անաստված չի կարող նրան սասանել կամ պառակտել։ Փաշինյանը շուտով կդառնա անցյալ, իսկ Եկեղեցին կմնա կանգուն՝ ինչպես եղել է՝ հազարավոր տարիներ շարունակ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան