Վենեսուելան սպասում է ԱՄՆ հարձակմանը 72 ժամվա ընթացքում
ՄիջազգայինՎենեսուելան պատրաստվում է ԱՄՆ հնարավոր ներխուժմանը։ Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ հատուկ գործողությունը կսկսվի 72 ժամվա ընթացքում։
Նախագահ Մադուրոն հայտարարել է զորահավաքի պատրաստության մասին՝ սահմանին ամերիկյան զորքերի կուտակման պատճառով։
Ողջ երկրի տարածքում եւ հիմնականում ափամերձ շրջաններում տեղակայվել են ռուսասկան արևտադրության համակարգերը, որոնց թվում կան նաեւ С-300-ներ։ Երկրի վերահսկողության տակ կան նաեւ հականավային հրթիռային համակարգեր: Վենեսուելան հիմնական խնդիր սպասում է օդից եւ ծովից հարվածների տեսքով, ու թեեւ ունեցած պաշտպանական համակարգերն ամենաառաջնայինը չեն, բայց էլի կարող են շոշափելի վնասներ հասցնել ամերիկացիներին: Իսկ ցամաքային ներխուժումը, հաշվի առնելով, որ ամերիկացիները կուտակել են միայն սահմանափակ ուժեր, մեծ վտանգ չեն համարվում:
Ամբեղջ հարցն այն է, թե Թրամփը, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի ներքին քաղաքական եւ ֆինանսական վիճակը, կգնա՞ հարձակման, որի ձախողումն իր համար կարող է ճակատագրական դառնալ:

